ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրության լայն իրազեկումը՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման միջոց. տրվում է պետական աջակցություն

Հուլիսի 12, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և շահագործման կանխարգելումն ապահովելու նպատակով իրականացնում է մի շարք միջոցառումներ:

Այդ միջոցառումներից է Հայաստանում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացումը, որի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով այդ երևույթի կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու լուսաբանմանը: Որպես մրցանակաբաշխության ամփոփում՝ խրախուսական մրցանակներ են հանձնվում լրագրողներին և հասարակական կազմակերպություններին, որոնք հանրությանը տեղեկացնում են թրաֆիքինգի բացասական ազդեցությունների մասին և մատնացույց են անում ելքերը:

Մրցանակաբաշխությունն ամենամյա է և անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝

  • Հեռուստա/ռադիո արտադրանք,
  • Տպագիր և էլեկտրոնային նյութեր։

Ներկայացված հայտերը գնահատելու համար ձևավորվում է գնահատող հանձնաժողով՝ բաղկացած 7 անդամներից, որից՝ մեդիա ոլորտից 3, պետական կառույցներից և հասարակական կազմակերպություններից 2-ական ներկայացուցիչներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խրախուսում է մեդիադաշտի անհատ ներկայացուցիչներին, կազմակերպություններին և լրագրողներին, որոնք շահագրգռված են թրաֆիքինգի դեմ պայքարում ունենալու իրենց գործուն ներդրումն ու աջակցությունը, և կոչ է անում մասնակցել առաջիկայում հայտարարվող «ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման և կազմակերպման» դրամաշնորհային մրցույթին:

Միաժամանակ հայտնում ենք՝ որպես վերոհիշյալ թեմայով նյութերի հրապարակման և հանրայնացման հարթակ հեղինակները կարող են դիտարկել նաև www.antitrafficking.am կայքէջը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն