ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ժողովրդական երաժշտության և պարի ոլորտը ռազմավարական կարևորության դաշտում է

Հուլիսի 15, 2022
Մշակութային լուրեր

«Ամենահանճարեղ դասական երաժշտությունն անգամ լսելով, միևնույնն է, ինչ-որ պահի ցանկանում ես այլ բան լսել, բայց ժողովրդական երգը երբեք չի հոգնեցնում: Այն մեզ համար կենսաբանություն է: Ժողովրդական երգի՝ մեր հանրային կյանքում ունեցած դերն անհնար է գերագնահատել»,- ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է հայկական ժողովրդական արվեստը ներկա­յացնող երաժշտական և պարային խմբերի միավորմանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն պետական համույթ», «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

«Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» անվանմամբ ստեղծվելիք նոր ՊՈԱԿ-ի կազմում կհամախմբվեն հայկական ժողովրդական արվեստը ներկա­յացնող երաժշտական և պարային խմբերը, ինչը կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը:

«Փոփոխություններն ուղղված են ոչ թե թուլացնելու, այլ ընդհակառակը՝ ուժեղացնելու համակարգը,- իր դիտարկումն է ներկայացրել Արա Խզմալյանը և հավելել,- այս ՊՈԱԿ-ները չեն գործում միասնական քաղաքականության համատեքստում և շատ հաճախ տեղյակ չեն մեկը մյուսի երկացանկից: Հարցը քննարկվել է ոլորտի առաջատար մասնագետների հետ, այդ թվում՝ ՊՈԱԿ-ների ղեկավարների, Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Կազմակերպվել են լսումներ, դրանց գործունեության դետալային ուսումնասիրություններ: Պետք է արձանագրել, որ արդյունքները գերազանցապես լավ կամ բավարար վիճակում չեն: Ըստ տարազագետի՝ խախտված է տարազային նշանագիտությունը, խաթարված է պրոֆեսիոնալ կոլեկտիվների համագործակցությունը և այլն»:

Միավորվող ՊՈԱԿ-ների հետ քննարկվել են միաձուլմամբ վերակազմավորվելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները: Ըստ այդմ՝ կազմակերպությունների գործունեության ուղղվածությունը հակասություն չունի, և վերակազմավորումը հնարավորություն կտա լիարժեքորեն ծավալելու միասնական գործունեություն:

Փոխնախարարը վստահեցրել է՝ կառույցների ղեկավար կազմը փոխելու որևէ ցանկություն կամ մտադրություն դեռևս չկա, պարզապես տնօրենները կդառնան ստեղծագործական խմբերի ղեկավարներ:

Անհրաժեշտություն կա մեկ կառավարչի, որն օրնիբուն կզբաղվի կանոնադրական խնդիրը ճշտելով ու համակարգելով, որովհետև կառույցների կանոնադրական նպատակներից շեղումներ են արձանագրվում: Կազմակերպություններում կգործի ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ, որը կապահովի ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող 6 ստեղծագործական կազմակերպությունների համերգային գործունեությունը, կկարգավորի դրանց տոմսային տնտեսությունը, կզբաղվի կազմակերպությունների գովազդատեղեկատվական գործունեությամբ:

Առաջնային խնդիր է հասկանալ, թե յուրաքանչյուր կառույց այսօր Հայաստանի Հանրապետությունում ինչ մշակութային դիմագիծ է մշակում: Միավորումը, ըստ էության, ոլորտի ռազմավարական նշանակության բարձրացմանն է ուղղված:

«Մեր արյան շրջանառությունը կարգավորվում է ժողովրդական երգից ու պարից: Ու մենք ուզում ենք՝ ժողովրդական արվեստը երիտասարդության շրջանում լինի պահանջված ոլորտ, վերականգնի իր հանրային վարկանիշը, հնչի ամենուր, որովհետև դրա թերապևտիկ նշանակությունն անգնահատելի է մեր օրերում՝ վերջին արհավիրքից հետո»,- ասել է Ա. Խզմալյանը՝ իրազեկելով, որ երկու ամիս անց անցկացվելու է «Զարկֆեստը»՝ Յարխուշտայի փառատոնը, որի նպատակը, ի թիվս այլ ծրագրերի, ժողովրդական երաժշտության և պարի ոլորտը ռազմավարական կարևորության դաշտ բերելն է:

«Որևէ հաստատություն փակելը միշտ ամենահեշտ ճանապարհն է, որի լիազորությունն ունի նախարարությունը, բայց որակը վերականգնելը և պատշաճ մակարդակի բերելը երկարատև և ավելի թանկ ճանապարհ է, որն էլ մենք ընտրել ենք»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Նա արձանագրել է՝ Կառավարությունը և հատկապես ոլորտը կարգավորող գերատեսչությունը չեն կարող դեմ լինել տվյալ կառույցի իրավակազմակերպական կարգավիճակին. դեմ են առկա արդյունքին. «Եթե կա արդյունք, դա պետական մշակութային քաղաքականության մաս է, գործիք: Կառավարությունը չի կարող հրաժարվել արդյունավետ աշխատող կառույցից»:

Ա. Խզմալյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին կադրային ճիշտ քաղաքականության շնորհիվ մշակութային կառույցները վերափոխվել են, կարևոր է ճիշտ և պրոֆեսիոնալ կադրերի ընդգրկումը, յուրաքանչյուր ՊՈԱԿ պահանջում է իր առանձին արդյունքային ցուցանիշը, հանդիսատեսային շուկայի վերլուծության կարիք կա:

Հավելենք, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 22-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)