ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հայկական կրթական միջավայրի» «Պաշարների շտեմարան» նոր կայքում տեղադրվել է 1000-ից ավելի կրթական պաշար

Հուլիսի 15, 2022
ՏՀՏ նորություններ Լուրեր կազմակերպություններից

«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց սույն թվականի մայիսի 13-ին, տեղադրվել է արդեն 1000 ավելի կրթական էլեկտրոնային պաշար, այդ թվում․

  • Ուսումնամեթոդական նյութեր – 483 (թեմատիկ պլաններ, բաց դասեր, մեթոդական հոդվածներ, ՏՀՏ և լրացուցիչ ուսումնական նյութեր և այլն),
  • ԿԶՆԱԿ հիմնադրամի մշակած նյութեր – 224 (ուսումնական գործընթացի կառավարման, գնահատման, դասավանդման, օրինակելի թեմատիկ պլանների վերաբերյալ)
  • Նոր չափորոշչի փորձարկման նյութեր – 181 (ուսուցչի և սովորողի համար՝ ըստ ընտրված առարկայի, դասարանի և թեմայի)
  • Պարբերականներ, ուղեցույցներ, ձեռնարկներ, գրքեր – 104 («Կրթություն» շաբաթաթերթ, Կարմիր խաչ․ միջազգային շարժման տեսանյութեր և այլն)
  • Օլիմպիադաների նյութեր – 68 (առաջադրանքներ, արդյունքներ և այլն)։

Հարգելի ուսուցիչներ, աշակերտներ, կրթության ոլորտի մասնագետներ, աշխատակիցներ, կայքում տեղադրված բոլոր պաշարները ազատ հասանելի են յուրաքանչյուր այցելուի (առանց գրանցման անհրաժեշտության)՝ պաշարի էջն ուսումնասիրելու, կցված նյութերը բեռնելու և օգտագործելու, գնահատումներին ու մեկնաբանություններին ծանոթանալու համար։ Իսկ պաշարներ ստեղծելու, դրանք գնահատելու կամ մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում՝ դառնալ կայքի գրանցված օգտատեր։ 

«Պաշարների շտեմարան» կայքի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում գործընկեր կազմակերպություններին, ակտիվ և առաջատար ուսուցիչներին՝ կայքի աշխատանքին աջակցելու, կրթական էլեկտրոնային պաշարները հարստացնելու, ուսումնական գործընթացում գրանցած առաջավոր փորձի փոխանակման և զարգացման գործին նպաստելու համար։

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)