ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրային խորհուրդը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ քննարկել է ոլորտի խնդիրները

Սեպտեմբերի 19, 2016
Պաշտոնական

Սեպտեմբերի 16-ին Հանրային խորհուրդն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումներն արդեն ավանդական բնույթն են կրում խորհրդում: Նպատակը ոլորտ առ ոլորտ խնդիրները վերանայելն է և ոլորտի պատասխանատուների հետ դրանց լուծման ուղիները քննարկելը:ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտը Հանրային խորհրդի օրակարգի առանցքային խնդիրներից է:Նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպման ընթացքում քննարկված ամենահրատապ հարցերից մեկը եղել է հանրակրթությունը՝ մասնավորապես ավագ դպրոցի հետ կապված մտահոգությունները, կրթական ծրագրերի բովանդակային կողմը և այլն:

Լևոն Մկրտչյանը նախ ինքն է խորհրդի անդամներին ներկայացրել իր մտահոգություններն ու առաջիկա անելիքները՝ անդրադառնալով ավագ դպրոցի կայացման, բարձրագույն կրթության՝ մասնավորապես մագիստրատուրայի, գիտական աստիճանաշնորհման և այլ խնդիրներին: 
Հանրային խորհրդի անդամ, ՀԽ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի նախագահ, ներկայումս Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը նշել է, որ պետք է ձևավորել կրթության ընդհանուր գաղափարախոսություն, որը կկարգավորի ողջ կրթական դաշտը: Նա անդրադարձել է 12-ամյա կրթական համակարգի արդյունավետությանը՝ մտահոգություն հայտնելով, որ այն խոչընդոտում է մրցակցությանը, քանի որ ավագ դպրոց պետք է գնան լավագույն աշակերտները: Արտուշ Ղուկասյանը ավագ դպրոցի կայացման գործում կարևորել է կրեդիտային համակարգի ներդրումը, որը նաև կկիրառվի բուհ ընդունվելիս, իսկ արդյունքում քննությունների ներկայիս ձևաչափը կբարեփոխվի: Խոսելով մագիստրատուրայի խնդիրների մասին՝ Ղուկասյանը նշել է, որ այն կայացած չէ, քանի որ հաշվի չի առնվում շուկայի պահանջարկը: Անդրադառնալով մարզերում կրթության վիճակին՝ նա լուրջ խնդիր է համարել բուհերում դիմորդների նվազ քանակը, իսկ դպրոցներում՝ աշակերտների թերծանրաբեռնվածությունը: Իսկ հեռավոր գյուղերում առկա լուրջ խնդիրը ոչ միայն աշակերտների անբավարար քանակն է, այլև ուսուցիչների: Այս առումով նա կարևորել է երկպրոֆիլ դասավանդման համակարգի ներդրումը, երբ մեկ ուսուցիչը կարող է դասավանդել մեկից ավելի առարկաներ՝ նույն առարկայախմբից: Արտուշ Ղուկասյանը տարածքային համաչափ զարգացման կարևորագույն գործոն է համարել կրթական բաղադրիչի խորացումը մարզերում:

Ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայ-Ռուսական սլավոնական համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Էդուարդ Ղազարյանը 2 լուրջ մտահոգություն է ներկայացրել՝ կապված ինժեներական և մանկավարժական կադրերի պատրաստման հետ: Նա մտահոգիչ է համարել բուհերում ֆիզիկայի ցածր մակարդակը՝ այն դեպքում, երբ աշխարհն արդեն ընթանում է նանոտեխնոլոգիաների ճանապարհով: Էդուարդ Ղազարյանի խոսքով՝ պետք է վերանայվեն գիտատեխնիկական ոլորտի կրթական ծրագրերը, քանի որ դրանք չեն բավարարում աշխարհի այսօրվա միտումներին: Ինչ վերաբերում է մանկավարժական կադրերին, ապա Ղազարյանի համոզմամբ՝ տարրական դասարաններում ուսուցումը խնդրահարույց է, ինչը պայմանավորված է դասվարների ոչ բավարար մաթեմատիկական գիտելիքներով: Այս առումով նա անհրաժեշտ է համարել նրանց վերապատրաստումը:

Ընդգծվել է առհասարակ կրթական համակարգում ֆիզիկամաթեմատիկական ուղղությունը զարգացնելու անհրաժեշտությունը: Խոսք է գնացել նաև դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի ուսուցման մակարդակի բարձրացման մասին, ինչին ներկայումս, ըստ խորհրդի անդամների, բավարար ուշադրություն չի դարձվում: ՀԽ անդամ Կարինե Դանիելյանն էլ բարձրացրել է էկոլոգիական կրթության ներդրման անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև հարցեր՝ ուսուցիչների վերապատրաստման, դասավանդման պրոցեսում նորագույն տեխնոլոգիական մեթոդների կիրառման, սահմանային գյուղերի դիմորդների համար ճկուն զեղչային համակարգի ներդրման, կրկնուսույցների և այլ խնդիրների հետ կապված:
Խորհրդի անդամները մի շարք առաջարկներ են ներկայացրել նախարարին՝ հույս հայտնելով, որ նախարարությունն իր հետագա գործունեության ընթացքում հաշվի կառնի դրանք: Նախարար Լևոն Մկրտչյանը, կարևորելով բարձրացված բոլոր հարցերն ու ներկայացված առաջարկները, խոստացել է դրանց առանձին-առանձին անդրադառնալ հետագա հանդիպումներում:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարին Հանրային խորհրդի հետ համագործակցելու պատրաստակամության համար, հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը կունենա պարբերական բնույթ և ոլորտում դրական տեղաշարժի հնարավորություն կստեղծի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…