ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում իրականացրել է «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Ողջունելով փառատոնի շուրջ հավաքվածներին՝ ժողովրդական ստեղծագործության վարպետներին, ԱՊՀ երկրներից ժամանած մասնակիցներին, քաղաքի հյուրերին, զբոսաշրջիկներին, վարչության պետն ընդգծել է այդ հարթակի կարևորությունը՝ նշելով, որ ավանդական արհեստների փառատոնը համագործակցության, նոր գաղափարների ստեղծման, մշակութային ժառանգության պահպանության և փոխանակման հարթակ է:
Անդրադառնալով փառատոնի անցկացման գաղափարին՝ Աստղիկ Մարաբյանը տեղեկացրել է, որ այն ձգվում է 2020 թվականից, երբ ԱՊՀ համագործակցության երկրների կողմից 2022 թվականը հայտարարվել է ժողովրդական ստեղծագործության ու մշակութային ժառանգության տարի, և այդ շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, հանդես գալով փառատոնի կազմակերպման նախաձեռնությամբ, այն իրականացնում է Հայաստանի մշակութային մայրաքաղաքում՝ Գյումրիում:
«Գյումրիի ընտրությունը պատահական չէ, քանի որ պետական մշակութային քաղաքականության ռազմավարական առաջնահերթություններից են մշակույթի ապակենտրոնացումը և մշակույթի միջոցով մեր համայնքներում սոցիալական, տնտեսական կյանքի աշխուժացումը և զարգացումը: «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնի հիմնական նպատակն է մշակութային մեկ հարթակում միավորել արդի շրջանի ժողովրդական արհեստները, բարձրացնել դրանց ճանաչելիությունը և նպաստել այդ ժառանգությունը կրող ու փոխանցող անհատների ստեղծագործական առաջխաղացմանը: Նմանօրինակ փառատոները յուրօրինակ մշակութային խառնարան են, որ մի կողմից ներկայացնում են ժառանգության բազմաշերտ դրսևորումներն ու ստեղծագործական բազմազանությունը, մյուս կողմից մեկ հավաքական միջավայրում խտացնում են մշակութային ինքնության գենետիկ զարգացման շղթան: Այդ գենետիկ կոդի բանալին գտնվում է այս տաղավարներում առատորեն ներկայացված փայտե և արծաթե իրերի, գունավոր թելերով հյուսված գորգերի զարդանախշերի մեջ»,- նշել է Աստղիկ Մարաբյանը և հավելել, որ փառատոնը լինելու է շարունակական՝ ամեն տարի իրականացնելով Հայաստանի տարբեր համայնքներում, այդ կերպ նպաստելով ոչ միայն համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը, այլև խթանելով Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացմանը:
Եզրափակելով խոսքը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի գործընկերներին՝ փառատոնի կայացման գործում ցուցաբերած ակտիվ և արդյունավետ համագործակցության համար:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանի տեղեկացմամբ՝ փառատոնն իր շուրջն է համախմբել շուրջ 65 վարպետների՝ ՀՀ մարզերից, Ռուսաստանից և Բելառուսից:
«Փորձել ենք հնարավորինս ապահովել բազմազանությունը. 30 տաղավարներում ներկայացված են գորգերի, կարպետների, ասեղնագործության և ժանեկագործության տեսակներ, տիկնիկագործության, բրուտագործության, խեցեգործության, փայտի գեղարվեստական փորագրության տարբեր նմուշներ, արծաթից և այլ մետաղներից պատրաստված զարդեր: Այս ամենին զուգահեռ՝ ցուցադրվում են նաև կենսունակ արվեստի այլ տեսակներ, մասնավորապես՝ լարախաղացությունը, որը ներկայում անհապաղ պաշտպանության կարիք ունեցող մշակութային արժեք է, քանի որ այդ ուղղությամբ սերնդափոխության խնդիր կա: Բացի գեղարվեստական աշխատանքների ցուցադրությունից՝ վարպետները նաև վարպետաց դասեր են անցկացնում և իրենց հմտություններով կիսվում մյուսների հետ: Փառատոնի շրջանակում ելույթ կունենան նաև ազգագրական երգի, պարի խմբեր»,- եզրափակել է Նաիրա Կիլիչյանը:
Ժողովրդական ստեղծագործության վարպետ, բրուտ-խեցեգործ Լևոն Հովհաննիսյանը փառատոնի շրջանակում ներկայացնում էր իր ձեռքի աշխատանքները. յուրօրինակ սպասքներ, զարդատուփեր, հուշանվերներ, կիրառական-դեկորատիվ արվեստի այլ իրեր:
«Մեր տաղավարում ներկայացված են իրեր տարբեր ճաշակի և նախասիրությունների անձանց համար, այստեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իրեն դուր եկածը: Իմ պատրաստած բոլոր իրերը ձեռքի աշխատանքներ են, այսինքն՝ կաղապարային չեն, ջնարակապատման տեխնոլոգիաներն էլ տարբեր են՝ սննդային և դեկորատիվ: Աշխատանքների մեջ կան նմուշներ, որոնք համադրված են գունավոր օրգանական ապակիով և կերամիկայով: Բոլոր աշխատանքները ինքնատիպ են, որովհետև գաղափարը որևէ տեղից փոխառված չէ, այլ ինքս եմ ստեղծագործում և կյանքի կոչում գաղափարներս: Այսպիսի փառատոները շատ կարևոր են մեզ համար. անձամբ ես մասնակցում եմ այս փառատոնին հանրությանը ներկայացնելու, ճանաչելի դարձնելու աշխատանքներս: Այս հարթակը նաև մարդկանց հնարավորություն է տալիս գեղագիտություն ձևավորելու, ինչը պակաս կարևոր չէ»,- փաստել է ժողովրդական ստեղծագործության վարպետը:
Նշենք, որ փառատոնն ավելի փոքր ձևաչափով հուլիսի 17-ին շարունակվել է Երևանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Այնուհետև՝ մինչև սեպտեմբեր, այդ միջոցառման շրջանակում թանգարանում պարբերաբար կանցկացվեն մշակութային միջոցառումներ՝ ժողովրդական արհեստների և արվեստների վարպետաց դասեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ