ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավարտվել է Պենդերեցկու անվան փառատոնը

Հուլիսի 21, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 9-19-ը Երևանում անցկացրել է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը:

Փառատոնն ամփոփվել է համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներով։ «Աղոթքներ» խորագիրը կրող երեկոյի ընթացքում տեղի են ունեցել Վալենտին Սիլվեստրովի Իններորդ սիմֆոնիայի և Կառլ Ջենկինսի Երգչախմբային պասակալիայի համաշխարհային պրեմիերաները, ինչպես նաև Տիգրան Մանսուրյանի Յոթ աղոթք սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից ստեղծագործության հայաստանյան պրեմիերան։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որի նախաձեռնությամբ էլ կայանում է ժամանակակից դասականների փառատոնը, նշել է, որ Քշիշտոֆ Պենդերեցկին առանձնահատուկ է իր երաժշտական աշխարհընկալման և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար։

«Վերջին անգամ մաեստրո Պենդերեցկին Հայաստանում էր 2019 թվականին, ցավոք, դա հրաժեշտի այցելություն էր։ Նրա անունը, երաժշտությունն անչափ թանկ ու կարևոր են մեր երկրի համար։ Նրան շատ սիրում էին Հայաստանում ու զգում էին մեծ կոմպոզիտորի կարիքը։ Դա էր նաև պատճառը, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մաեստրոն ամեն տարի ժամանում էր Հայաստան»,- ասել է Սերգեյ Սմբատյանը՝ շեշտելով, որ Պենդերեցկին ժամանակակից երաժշտության խորհրդանիշն է, որի շուրջ համախմբվում է երաժշտական աշխարհը։

«Եվ այն երաժշտական լեզուն, ժամանակակից մտածողությունը, որոնք ստեղծել է Մաեստրոն, միավորում է մարդկանց, ու այդ արժեքներն ավելի ուժեղ են դարձնում մեզ։ Մարդիկ պատմության մեջ մնում են ոչ թե նրա համար, որ պարզապես հայտնի են, այլ որովհետև ստեղծում են արժեքներ, առանց որոնց աշխարհն այլևս չի կարող ապրել»,- ընդգծել է Սերգեյ Սմբատյանը։

Փառատոնի օրերին Երևանում էր և իր ստեղծագործության համաշխարհային պրեմիերային ներկա էր նաև ուկրաինացի կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրովը, որին այսօր աշխարհն է հետևում, և որն ամենաշատ կատարվող ժամանակակից հեղինակներից է։ Նրա ստեղծագործությունը բնորոշվում է որպես սիմֆոնիա՝ առանց սիմֆոնիզմի, և կոմպոզիտորը խոստովանում է, որ այս գործն ունկնդրելիս զգացողությունն այնպիսին է, թե թերթվում են իր կյանքի էջերը։

Երեկոյի ընթացքում հնչած Կառլ Ջենկինսի Երգչախմբային պասակալիան հեղինակը նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։

«Տիգրան Մանսուրյանի Յոթ աղոթք սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից ստեղծագործությունը Հայաստանում կատարվել է առաջին անգամ. «Ե՛վ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, և՛ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, և՛ բարիտոն Ակսել Դավեյանը, և՛ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լավագույնս ներկայացրին ստեղծագործությունը»,- համերգից հետո շեշտել է մաեստրոն:

Նշենք, որ համերգը բարեգործական էր։ Տոմսերի վաճառքից ստացած միջոցներն ուղղվելու են «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպությանը։ Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում ապրող շուրջ 100 երեխաներ, այդ թվում՝ Արցախից տեղափոխված, կապահովվեն դպրոցական պարագաներով։

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)