Կապանի հ.13 հիմնական դպրոցի Vբ դասարանում տեղի ունեցավ դաս-միջոցառում մայրենի առարկայից /ուսուցիչ Ռուզաննա Մեժլումյան/:
Թեման՝ Առակս ի՞նչ կցուցանե.«Մարգարիտն ու փրփուրը»
Սովորողները պատմեցին,թե Ինչ գիտեն առակի մասին, ի՞նչ առակներ են կարդացել,դրանից ո՞րն է ամենից շատ դուր եկել իրենց և ինչո՞ւ:
Աշակերտները ներկայացրին մարդկային տարբեր բնավորությունները,ծաղրեցին զանազան արատներ՝ծուլությունը,ստախոսությունը,չարությունը,պարծենկոտությունը,ագահությունը,ժլատությունը և այլն: Նրանք համոզված են,որ բարությունը միշտ կիշխի գեղեցկությանը:
Ինչքան մարդու մեջ բարություն կա, այնքան նրա մեջ կյանք կա:
ՄԿԱ գծով փոտնօրեն Ժաննա Վարդանյան