ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտների 2023 թ. նախնական բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները

Հուլիսի 26, 2022
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարությունը 2023 թվականին նախատեսում է իրականացնել բյուջետային 20 ծրագրի 183 միջոցառում. բյուջեն կկազմի շուրջ 248,6 մլրդ դրամ, որն 2022 թ. համեմատ ավելի է մոտ 21,8 մլրդ դրամով: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած 2023 թ. նախնական բյուջետային ծրագրերի ու ֆինանսական հատկացումների քննարկման ժամանակ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ու 2023 թ. բյուջեի նախագիծը: «Ուղղորդվելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի առաջնահերթություններով՝ նախարարության համակարգման ոլորտներում նախատեսվում է բացի ընդհանուր ու բնականոն գործունեությունն ապահովող միջոցառումներից իրականացնել մի շարք նոր նախաձեռնություններ՝ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված լայնածավալ միջոցառումներ»,- նշել է փոխնախարարը՝ ոլորտ առ ոլորտ ներկայացնելով իրականացվելիք ծրագրերը:

Մասնավորապես, այս տարվա համեմատ՝ հանրակրթության ոլորտում հաջորդ տարի նախատեսվում է ծախսերի շուրջ 12 մլրդ դրամի աճ, որն ուղղվելու է պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատությունների 8.000-ից ավելի ուսուցիչների, բացառությամբ մաթեմատիկայի, հավելյալ վարձատրությանը՝ 30.000 դրամի չափով:

Արայիկ Խզմալյանի խոսքով՝ կշարունակվեն նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի վերանորոգումն ու կառուցումը՝ ներառելով նաև գյուղական փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները: «Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է նախադպրոցական հաստատություններում 3-5 տարեկան երեխաների համար համախառն ընդգրկվածությունը 61,3 տոկոսից 2025 թ. հասցնել 85 տոկոսի»,- ասել է նա:

Զեկույցից հետո նախարարի տեղակալը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)