ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ երիտասարդ մասնագետների համար

Հուլիսի 27, 2022
Լուրեր կազմակերպություններից

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտնականների դպրոց» դրամաշնորհի շրջանակում օգոստոսի 15-25-ն իրականացնում է հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ նվիրված պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման և պահպանության խնդիրներին։

Դասընթացները կվարեն բնագավառի փորձառու մասնագետները՝ Հայաստանի և Ռուսաստանի տարբեր թանգարաններից ու գիտահետազոտական կենտրոններից։

Ամառային դպրոցի շրջանակում կքննարկվեն և կներկայացվեն՝

  • պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման և պահպանության հայաստանյան ու միջազգային փորձը, գիտակարգի ձևավորման պատմությունը և խնդիրները, վերականգնող-կոնսերվատոր մասնագիտությունը,
  • հուշարձանների ուսումնասիրության, հետազոտությունների, գրանցման, ամրակայման, վերականգնման և պահպանության հիմնական փուլերը, սկզբունքները և պահանջները,
  • տարբեր հուշարձանների և նյութերի՝ ճարտարապետական կառույցների, քարի, որմնանկարների, գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների, թղթի, կաշվի, փայտի, գործվածքի, խեցեղեն և մետաղյա առարկաների մաքրման, ամրակայման և վերականգնման մեթոդները, դրանց առանձնահատկությունները,
  • հնագիտական արշավախմբերի գործունեությունն ու հնագիտական հուշարձանների հայտնաբերումը, թանգարաններում, ֆոնդապահոցներում և ցուցասրահներում դրանց պահպանության համար անհրաժեշտ պայմանները,
  • կկատարվեն գործնական աշխատանքներ և վարժություններ՝ հնագիտական առարկաների մաքրման, ամրակայման, վերականգնման և պահպանության վերաբերյալ ստացած տեսական գիտելիքներն ամրապնդելու նպատակով:

Դասընթացներին կարող են մասնակցել երիտասարդ վերականգնողները, պատմության, ճարտարապետության, կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի, քիմիայի, երկրաբանության բնագավառներում մասնագիտացող, ինչպես նաև պատմամշակութային ժառանգության պահպանությամբ հետաքրքրվող ուսանողները:

Դպրոցի առավել աչքի ընկած երկու մասնակցի հնարավորություն կտրվի եռամսյա վճարվող փորձաշրջան անցնել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման բաժնում։

Դասընթացները տեղի կունենան Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի «Թաիրով» մասնաշենքում (հասցե՝ ք. Երևան, Թաիրովի 9):

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ այն ուղարկելով armheritage@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 12-ն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10 522-618 (Պատմամշակութային ժառանգության ԳՀԿ) կամ գրել armheritage@gmail.com էլեկտրոնային հասցեին:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)