ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հրազդան քաղաքին կփոխանցվի «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը

Հուլիսի 27, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հուլիսի 30-ին Հրազդանում տեղի կունենա «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը։ Հանդիսավոր պայմաններում Հրազդանին կհանձնվեն խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը շնորհվում է Հրազդան քաղաքին։

Ծրագրի պաշտոնական բացման արարողությանը և միջոցառումներին ներկա կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Դեռևս 2021 թվականի տարեվերջին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման և SMS քվեարկության արդյունքների համադրմամբ Հրազդանը հռչակվել է 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք։

Հրազդանը հաղթող է ճանաչվել՝ գերազանցելով հայտատու մյուս քաղաքներին՝ Ալավերդի, Արմավիր և Եղեգնաձոր։

Այս տարվա ընթացքում, ի թիվս մինչ այժմ իրականացված բազմաթիվ երիտասարդական ծրագրերի, երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում են կազմակերպվելու օգոստոսի 12-ի «Երիտասարդության միջազգային օրվան» նվիրված հիմնական միջոցառումները, Հայ-ռուսական երիտասարդական ֆորումը, «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը և մի շարք այլ հանդիպումներ, կլոր սեղան-քննարկումներ, երիտասարդական ցուցահանդես-տոնավաճառներ՝ ուղղված երիտասարդների հիմնահարցերի բացահայտմանն ու լուծմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը։

Նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը՝ խթանելով ՏԻՄ-ի կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու ծրագրերի ծավալները: Ծրագիրը կնպաստի նաև համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների զարգացմանը, միջհամայնքային երիտասարդական կենտրոնների/ միջավայրերի ցանցի ստեղծմանն ու համագործակցության զարգացմանը: Միևնույն ժամանակ ծրագիրը միտված է խրախուսելու տեղական երիտասարդական աշխատանքի ձևավորմանն ու զարգացմանը, երիտասարդական նորարարական գաղափարների կյանքի կոչմանը, միջազգային համագործակցության հաստատմանն ու զարգացմանը։

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)