Գործադիրի նիստում այսօր հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Սահմանված կարգով այն կներկայացվի Ազգային ժողով՝ հաստատման:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ կրթության ոլորտի զարգացման վերջին պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին՝ 2011-2015 թթ. համար: Նրա խոսքով՝ ժամանակի հրամայական է Կառավարության կողմից գերակա ճանաչված մարդկային կապիտալի զարգացման հայեցակարգային դրույթների ամրագրումը երկարաժամկետ պլանավորման փաստաթղթում:
«ՀՀ տնտեսական և հանրային կյանքի շարունակական և առաջանցիկ զարգացումը կարող է ապահովվել մարդկային կապիտալի զարգացման մեջ շոշափելի ներդրումներ կատարելու միջոցով։ Այս տեսանկյունից կրթությանն ուղղված ֆինանսական միջոցները ոչ թե ծախս են, այլ անհրաժեշտ ներդրում պետության և հասարակության զարգացման համար»,-նշել է փոխնախարարը:
Արթուր Մարտիորսյանը փաստել է՝ նախագծի մշակումը կատարվել է մասնակցային գործընթացով. այն քննարկվել է կրթության տարբեր շահակից խմբերի և լայն հանրության հետ՝ վերջնարդյունքում արժանանալով համընդհանուր հավանության: Նրա խոսքով՝ նախագիծը մի քանի անգամ քննարկվել է նաև ՀՀ վարչապետի մոտ և լրամշակվել քննարկումների արդյունքներով։ Մասնավորապես՝ հստակեցվել է մինչև 2030թ. արդյունքային շրջանակը, որը ներկայացված է կրթության բոլոր մակարդակները ներառող արդյունքներով։
Ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթները՝ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ ծրագրի կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու և իրացնելու միջոց։ Ըստ նախարարի տեղակալի՝ կրթության զարգացման տեսլականն այն է, որ յուրաքանչյուր ոք օժտված է որոշակի տաղանդով, և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորինս զարգացնել յուրաքանչյուրի տաղանդները՝ ընդլայնելով իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը։
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրի վերջնական նպատակն է՝ ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ, որը յուրաքանչյուրին, կյանքի բոլոր փուլերում, հնարավորություն կտա ստանալ իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն, ապահովել իր երկրում սեփական բարեկեցության կառուցման համար անհատի մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաև ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը:
Ծրագրի վերջնանպատակի իրականացման համար, ըստ Արթուր Մարտիրոսյանի, սահմանվել են հետևյալ երեք ռազմավարական ուղղությունները՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում և կրթական ծառայությունների ու արտադրանքի միջազգայնացում և արտահանում։
Նախարարի տեղակալը հնչեցրել է նաև փաստաթղթի՝ առավել նշանակալի հայեցակարգային դրույթները նախադպրոցական, հանրակրթության, ՄԿՈՒ, բարձրագույն և շարունակական կրթության ոլորտներում:
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ նախագիծը մշտապես գտնվել է Վարչապետի ուշադրության կենտրոնում, և բոլոր քննարկումները տեղի են ունեցել հենց նրա գլխավորությամբ: «Մենք մի քանի չափանիշներ ենք սահմանել. առաջինը՝ պետք է իրականացել մեր նախընտրական խոստումները, այս դեպքում՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը: Մեզ համար շատ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական ու բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից, կրթական ծառայությունները պետք է մատչելի լինեն ՀՀ քաղաքացիների համար իրենց իսկ բնակավայրում»,-նշել է փոխվարչապետը՝ ընդծելով, որ այս խնդիրը թիրախավորելու համար գործում է մեկ այլ ծրագիր, որը վերաբերում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի մեծածավալ շինարարական աշխատանքներին, որոնք այս պահին ընթանում են ՀՀ բոլոր մարզերում և Երևանում:
Ռազմավարության մյուս կարևոր կետը, ըստ Համբարձում Մաթևոսյանի, վերաբերում է ակադեմիական քաղաքին, որն իր բնույթով, ֆիզիկական ենթակառուցվածքներով և բովանդակությամբ պետք է նոր չափանիշ սահմանի ոչ միայն ՀՀ-ի մասշտաբներով, այլև հնարավորինս հասանելի լինի Սփյուռքի մեր հայրենակիցների և օտարերկրյա ուսանողների համար: «Կրթության զարգացման պետական ծրագիրը թերևս միակ ոլորտային փաստաթուղթն է, որը պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից, որով էլ ընդգծվում է փաստաթղթի կարևորությունը»,-փաստել է փոխվարչապետը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է, որ փաստաթուղթը բավականին երկար է քննարկվել. «Դրա պատճառն այն էր, որ մենք բոլոր ուղղություններով պետք է հասկանայինք մեր տեսլականը և հավատայինք դրա իրականացմանը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ 8 տարիների ընթացքում բարդ է նախանշված նպատակներին հասնելը, բայց վերջին 4 տարիների ընթացքում կրթության ոլորտում շատ ուղղություններով բավականին աշխատանք ենք արել ու առաջ գնացել»:
Նշենք, որ նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագիրը, Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 2030 թվականի համար Կայուն զարգացման նպատակների մասին բանաձևը, մի շարք այլ ռազմավարական փաստաթղթեր։
Հավելենք, որ Ազգային ժողովի կողմից ծրագրի հաստատումից հետո ՀՀ կառավարությունը կհաստատի նաև ծրագրի իրականացման գործողությունների պլանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ