ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Չարենցը՝ օտարների աչքերով. գրողի 125-ամյակն արժևորվում է նաև Հայաստանի սահմաններից դուրս

Հուլիսի 28, 2022
Մշակութային լուրեր

Իտալիայում Չարենցի 125-ամյա հոբելյանի շրջանակում կկայանա բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրության շնորհանդեսը, իսկ նրա պատվին կտավը ցուցադրվում է «Պիոմբինոն արվեստում» փառատոնում:

Եղիշե Չարենցի 125-ամյակի շրջանակում Իտալիայում լույս է տեսել հայ մեծ բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրությունը՝ «Եղիշե Չարենց. մի բանաստեղծի անհանգիստ կյանքը» գիրքը: Հեղինակը լրագրող և գրող Լետիցիա Լեոնարդին է, հրատարակել է «Lettere» պատմական և հեղինակավոր հրատարակչությունը։ Նախաբանը իտալացի դերասան և ռեժիսոր Կառլո Վերդոնեինն է, որի հայրը՝ գրականագետ, էսսեիստ և ակադեմիկոս Մարիո Վերդոնեն, առաջինն էր, որը Չարենցի բանաստեղծություններից մի քանիսը թարգմանել է իտալերեն և ներկայացրել իտալացի ընթերցողին։

«Եղիշե Չարենց. մի բանաստեղծի անհանգիստ կյանքը» գրքում նամակների, հիշողությունների, վկայությունների և հետաքրքիր դրվագների միջոցով ներկայացվում են Չարենց մարդը և բանաստեղծը:

«Ուգո Ֆոսկոլոյի բանաստեղծական արվեստի և Էդգար Ալան Պոյի ողբերգական գոյության հետ ընդհանուր տարրեր ունեցող մի բանաստեղծ»,- այսպես է կենսագրականի հեղինակը բնութագրել Չարենցին իր գրքի էջերում։

Գրքի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Պիոմբինո քաղաքում՝ «Պիոմբինոն արվեստում» վեցերորդ փառատոնի շրջանակում այսօր՝ հուլիսի 28-ին, Լետիցիա Լեոնարդիի՝ հայ մեծ պոեզիային նվիրված գրական երեկոյի ընթացքում։

«Պիոմբինոն արվեստում» փառատոնի միջոցառումների շրջանակում հուլիսի 19-ից «Արգելված գույներ» գեղանկարչության և գծանկարչության ցուցահանդեսում ներկայացվում է իտալացի գեղանկարիչ Մաուրիցիո Կարուզոյի՝ Եղիշե Չարենցին նվիրված կտավը (70սմx50սմ):

Կտավում պատկերված է բանաստեղծի պատանեկան կերպարը, որը մշակվել է տարբեր պատկերագրական հետազոտությունների և գրողի կյանքի մեկնությունների արդյունքում։ Այդ ուսումնասիրությունների շնորհիվ նկարիչը մի կողմից ստեղծել է Չարենցի՝ որպես երիտասարդ և հայրենասեր հայ բանաստեղծի խոր գաղափարական կերպարը, մյուս կողմից՝ հոգու տառապանքը:

Հայ մեծ բանաստեղծին նվիրված կտավը կցուցադրվի մինչև հուլիսի 30-ը:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)