ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում Քաջարանի հ.2 միջնակարգ դպրոցում

Փետրվարի 24, 2017
Դպրոցական անցուդարձ

   1991թ փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման:

   Այս նախաբանով էլ սույն թվականի փետրվարի 21-ին սկսվեց Մայրենիի օրվան նվիրված տոնական միջոցառումը Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Ջավադյանը: Ելույթ ունեցան գրական խմբակի աշակերտները, որոնք արժևորեցին լեզվի դերը մեր կյանքում, ինչպես նաև՝ Մ.Մաշտոցի սխրանքը և բոլորի մեջ արմատավորեցին այն միտքը, որ լեզուն, իրոք, մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն:

    Պատմությունն ապացուցեց, որ Մաշտոցի կռած երկաթագիր տառերը նաև ‹‹ժանգախույս››  զենք էին, ինքնուրույն պահպանման կռվան, քանի որ մեսրոպյան տառերի շնորհիվ փրկվեց հազարամյա մշակույթով հինավուրց մի ազգ:

    Հնչեցին բանաստեղծություններ, ասույթներ, երգեր: Աշակերտները պատվիրեցին պահպանել մեր ոսկեղենիկ մայրենին, որը դարեր ի վեր փյունիկի պես բոցավառվել ու հասել է մեզ ու դեռ կթևածի սերնդեսերունդ:

   «Մեր լեզուն արյունն է մեր...» խորագրով էլ իր խոսքը ներկաներին և աշակերտներին հղեց դպրոցի տնօրեն Ս. Ստեփանյանը՝ մեկ անգամ ևս արժևորելով լեզվի դերը ազգապահպանման գործում:

   Իր շնորհավորանքի և շնորհակալանքի խոսքն ասաց նաև քաղաքապետարանի «Սպորտի և մշակույթի» բաժնի ներկայացուցիչ Գ. Համազասպյանը:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)