ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հովեր» պետական կամերային երգչախմբի մենահամերգը՝ նվիրված Հայաստան-Գերմանիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին

Օգոստոսի 2, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ և ԳԴՀ Բավարիա երկրամասի Գիտության և արվեստի նախարարությունների աջակցությամբ հուլիսի 29-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիա երկրամասում՝ Մյունխենի «Բոլոր սրբերի պալատական տաճարում», տեղի է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախմբի՝ «Ա՛ռ քո թևերին, տա՛ր ինձ ժամանակ» խորագրով համերգը. այն նշանավորում է Հայաստան-Գերմանիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ինչպես նաև «Հովեր» երգչախմբի հիմնադրման 30-ամյա հոբելյանը։

Իրադարձության նախաձեռնողն ու իրականացնողը «EUROPAMUSICALE» եվրոպական մշակութային հիմնադրամն է, աջակցությամբ՝ Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս, դոկտոր Քրիստինե Զասսեի։

Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես են եկել ԳԴՀ Բունդեսթագի նախկին փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերը, «EUROPAMUSICALE» եվրոպական մշակութային հիմնադրամի ղեկավար Հելմուտ Պաուլին, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ինչպես նաև Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս, դոկտոր Քրիստինե Զասսեն։

«Հովեր» երգչախմբի համերգային ծրագիրը բաղկացած էր երկու մասից. այն ընդգրկում էր հայ և եվրոպական ժամանակակից, դասական խմբերգային ստեղծագործություններ։ Երեկոյի ընթացքում հնչել են Սբ. Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Աննա Ազիզյանի, Արզաս Ոսկանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Դավիթ Հալաջյանի, Տիգրան Ստամբուլցյանի, Վաչե Շարաֆյանի, համերգի երկրորդ բաժնում՝ Ք․ Պենդերեցկու, Վ․ Տորմիսի, Վ․ Բուխենբերգի, Ա․ Պյարտի, Ռ․ Մ․ Շաֆերի, Մ․ Օստրժիգայի, Հ․ Շանդերլի ստեղծագործություններից։

Դաշնակահար՝ Շահանե Աղաքարյան։ Խմբավար՝ Նարինե Ոսկանյան։

Նշենք, որ «Հովեր» կամերային երգչախումբը հիմնադրվել է 1992 թվականին, 2009-ին ստացել է պետական կարգավիճակ։

Երգչախումբը համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Թայվանում, Բելգիայում, Էստոնիայում, Լիտվայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Շվեյցարիայում, Սլովենիայում («Teatro Dal Verme» (Իտալիա), «Тhéâtre Nanterre-Amandiers», «Cité de la Musique», «Le Quartz» (Ֆրանսիա), «Սթրաթմոր», «Քարնեգի Հոլ», «Լինքոլն Սենթըր» («Ալիս Թուլի Հոլլ») (ԱՄՆ), Թայբեի ազգային (Թայվան), «Էրմիտաժ» թատերական (Ռուսաստան) և այլ հեղինակավոր դահլիճներում):

Նախաձեռնել է մի շարք խմբերգային ներկայացումներ, մասնակցել բազմաթիվ մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային նախագծերի։ Համագործակցել է մեծանուն երաժիշտների և կոմպոզիտորների հետ (Գ. Կրեմեր, Ա. Մուստոնեն, Ռ. Շերվինիկաս, Դ. Գերինգաս, Ջ. Նելսոն, Մ. Կլաուզա, Բ. Կուտավիչյուս, Լ. Շամբադալ, Ֆ. Հելգաթ, Ա. Բոչելլի, Տ. Գուրտու):

Համատեղ ծրագրերով հանդես է գալիս ՀՊՖՆ-ի, ԵԿՊՆ-ի, ՀՊԵՆ-ի, «Երևանյան հեռանկարներ», «Ոսկե ծիրան», «Կոմիտաս» փառատոների, «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության, ինչպես նաև հայաստանյան բոլոր նվագախմբերի և երգչախմբերի հետ: «Հովերը» մասնակցել է մի շարք ներկայացումների և գեղարվեստական ֆիլմերի երաժշտական ձևավորման աշխատանքների։

«Հովեր» պետական կամերային երգչախումբը «Առաջին համաշխարհային խմբերգային օլիմպիադայի» Ոսկե մեդալակիր է (Լինց, Ավստրիա, 2000), 2012-ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։ Ունի 7 ձայնասկավառակ։

Երգչախումբը հիմնադրել և ղեկավարում է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ԵՊԿ ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Սբ. Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Սոնա Հովհաննիսյանը։

2022 թվականը «Հովեր» պետական կամերային երգչախմբի համար հոբելյանական է լրանում է հիմնադրման 30 տարին, որն այս տարվա մարտին նշանավորվել է «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» խմբերգային ներկայացման պրեմիերայով։

Երգչախումբը շարունակում է ներկայացնել նորանոր ծրագրեր, որոնք միտված են նպաստելու ժամանակակից խմբերգային արվեստի զարգացումներին` հարստացնելով հայ խմբերգային երաժշտության ներկապնակը:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…