ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԵՀՍԿ-ի ակտիվ գործունեությունը նպաստում է ԿԱՊԿՈՒ երեխաների ինտեգրմանը մշակութային և հասարակական կյանքին

Օգոստոսի 4, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն իր 11 կենտրոններում՝ ՀՀ 5 մարզերում և Երևանում, 2022 թվականի 1-ին կիսամյակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) 706 երեխաների համար անվճար ուսուցում է իրականացրել արվեստի և արհեստների 5 ոլորտներում (դեկորատիվ կիրառական արվեստ, երաժշտարվեստ, թատերարվեստ, կերպարվեստ, պարարվեստ):

Ուսման ընթացքում երեխաները ստացել են հոգևոր և գեղագիտական դաստիարակություն, բացահայտել են իրենց կարողությունները, ձեռք են բերել նախնական մասնագիտական հմտություններ, գտել են նոր զբաղմունքներ և ընկերներ, որոնց շրջանակը չի սահմանափակվել միայն խոցելի խմբի երեխաներով: Կենտրոնի սաները մասնակցել են ստեղծագործական միասնական աշխատանքների, ներառական միջոցառումների, համերգների, միջազգային և հանրապետական փառատոների, մրցույթների, կրթական էքսկուրսիաների, կամավորական աշխատանքների, վարպետաց դասերի և հնարավորություն են ունեցել ուսուցում ստանալու ոչ ֆորմալ կրթության բաղադրիչների կիրառմամբ։

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանի նշմամբ՝ 2022 թվականին կենտրոնն իրականացրել է բազմաբնույթ միջոցառումներ և ծրագրեր, որոնցից երկուսը տեղի են ունեցել առաջին անգամ:

«2022 թ. հունվարից ԵՀՍԿ ՊՈԱԿ-ը Հայաստանում առաջին անգամ իրականացրել է «Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ» ծրագիրը, որին մասնակցել է շուրջ 500 մանկավարժ: Ծրագիրը միտված էր մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը։ Այս տարի ապրիլին Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացրել է նաև Հայաստանում առաջին «Զատկական փառատոն» ներառական միջոցառումը»,- տեղեկացրել է կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը և հավելել, որ ներգրավածությունն այս մասշտաբային մշակութային միջոցառմանը նպաստել է երեխաների ինքնադրսևորմանն ու նոր հմտությունների ձևավորմանը։

Կենտրոնի տնօրենի փոխանցմամբ՝ այս տարի երեխաները մասնակցել են նաև հայաստանյան ու միջազգային մշակութային տարբեր մրցույթների և արձանագրել բազմաթիվ հաղթանակներ։

Նշենք, որ ԵՀՍԿ ՊՈԱԿ-ի ակտիվ գործունեությունը նպաստել է կենտրոնի ներառական կրթության նոր որակի ձևավորմանը և զարգացմանը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ինտեգրմանը մշակութային և հասարակական կյանքին, որպեսզի վերջիններս չմեկուսացվեն ընդհանուր կրթական համակարգից և գեղարվեստական կրթություն ստանալու իրավունքից։

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)