ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ բուհերի և «STARMUS» միջազգային փառատոնի միջև կնքվել են փոխըմբռնման հուշագրեր

Օգոստոսի 5, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ մի շարք բուհերի և «STARMUS» գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի միջև կնքվել են փոխըմբռնման հուշագրեր՝ ամրագրելով համագործակցության եզրերն ու ընձեռվող հնարավորությունները:

Մասնավորապես հուշագրեր են ստորագրվել Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի պետական   տնտեսագիտական   համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, ինչպես նաև «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հետ:

Համագործակցության շրջանակում կողմերը կմիավորեն իրենց ջանքերը Հայաստանում գիտության հանրահռչակման ուղղությամբ՝ դրանով իսկ ապահովելով «STARMUS» փառատոնի հիմնական նպատակը՝ ոգեշնչել և կրթել հետազոտողների հաջորդ սերնդին:

Համագործակցության մյուս շրջանակում 2022 թվականի սեպտեմբերից աշխարհահռչակ «STARMUS» փառատոնի խոսնակները, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, դասախոսություններ կկարդան վերոնշյալ ուսումնական հաստատություններում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն