ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականների ներկայացուցիչներին:
Պատանի և երիտասարդ ըմբիշները վերջերս մասնակցել են Եվրոպայի երիտասարդների, Եվրոպայի մինչև 15 տարեկանների, ինչպես նաև աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնություններին ու մի շարք մեդալներ նվաճել:
Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, պատանեկան և երիտասարդական հավաքականների մարզիչներն ու մարզիկները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհավորել է մեդալակիր մարզիկներին ու շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի համար. «Շնորհակալ եմ նաև ձեր մարզիչներին ու ֆեդերացիայի ղեկավարությանը: Իսկապես պատկառելի քանակի մեդալներ կան, և ես շատ ուրախ եմ, որ պետությունն արդեն կարողանում է ինչ-որ չափով այդ արդյունքներին համապատասխան գնահատական տալ»:
Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է՝ երիտասարդ ըմբիշները ևս ներառված են Փարիզ-2024-ի ծրագրի մեջ, որի շրջանակում աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողները, մրցանակակիրները, ինչպես նաև օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղը գրաված մարզիկները պետական նպաստներ են ստանալու. «Բժշկական օգնության մասին էլ, հավանաբար, արդեն տեղյակ եք: Թանկարժեք, հրատապ բուժօգնությունից սկսած մինչև ամենատարրական միջամտությունը ձեզ համար այսուհետ անվճար կլինի: Մոսկվայից հրավիրված երկու շատ բարձրակարգ վնասվածքաբան է աշխատում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սպորտային բժշկության բաժանմունքում: Կենտրոնը նաև հագեցած է ամենաժամանակակից բժշկական սարքավորումներով: Անում ենք հնարավորը, որ այլևս խնդիրներ չունենաք: Ձեզանից մնում է միայն լավագույնս մարզվել, պայքարել և նախ Ձեզ, ապա երկրի համար տիտղոսներ և մեդալներ նվաճել: Առաջիկա մրցումներում էլ հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Ամեն ինչ ձեր ձեռքերում է»:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանն էլ շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ իրենց խնդիրներին արձագանքելու և հնարավորինս արագ լուծում տալու համար. «Գիտեմ, որ անում եք այն ամենը, ինչ Ձեզնից կախված է: Հասկանում ենք նաև, որ այս ծանր ժամանակներում շատ բարդություններ կան, և բոլոր հարցերն անմիջապես հնարավոր չէ լուծել»:
Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նաև երիտասարդ ըմբիշներին՝ դժվարին ժամանակներում մեդալներ նվաճելու և մեր ազգին ուրախություն պարգևելու համար:
Հիշեցնենք՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ էր նվաճել Հռոմում անցկացված երիտասարդական ԵԱ-ում։ Հունահռոմեական ոճի ըմբիշներից ոսկե մեդալակիր էր դարձել 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, արծաթե մեդալ էր նվաճել Աշոտ Խաչատրյանը (67 կգ), իսկ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանն ու 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ։
Ազատ ոճայիններն էլ 3 ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ էին նվաճել։ Երիտասարդական ԵԱ-ի հաղթողի տիտղոսը նվաճել էին 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը։ Արծաթե մեդալակիր էր դարձել 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել էր 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանը։
Զագրեբում անցկացված Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ էին նվաճել: Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ 44 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 57 կգ քաշային Հայկ Ավանեսյանն ու 75 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը կանգնել էին պատվո հարթակի երկրորդ աստիճանին՝ դառնալով արծաթե մեդալակիրներ: Արմեն Պապիկյանը (38 կգ) և Տիգրան Ըխտոյանն (48 կգ) էլ բրոնզե մեդալներ էին նվաճել:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ15 տարեկանների հավաքականի կազմում էլ մեդալ էր նվաճել միայն 41 կգ քաշային Յուրի Մխիթարյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների հավաքականն էլ երկու բրոնզե մեդալ էր նվաճել Հռոմում անցկացված աշխարհի առաջնությունում: Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել էին Արման Հարությունյանը (45 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ): Հունահռոմեականների կազմում ոսկե մեդալակիր էր դարձել Գասպար Տերտերյանը (60 կգ ), իսկ բրոնզե մեդալակիր՝ 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ