ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Փետրվարի 27, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի հարցերով կրթության առաջատար մասնագետ Յուկո Սարվիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համապատասխան ներդրումների և բարեփոխումների աջակցությանն ուղղված հարցեր: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հետ առկա է հաջող և արդյունավետ համագործակցություն. ներկայումս նախանշվում են մեծ կարևորություն ունեցող նոր ծրագրեր: Նախարարը նշել է, որ բարեփոխումների արդյունքում ՀՀ կրթության ոլորտն իր կառուցվածքով ամբողջությամբ համապատասխանում է եվրոպական չափանիշներին. ներկայումս ոլորտը թևակոխել է կառուցվածքը բովանդակությամբ համալրելու կարևոր փուլ:  
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Յուկո Սարվին նշել է, որ Ասիական զարգացման բանկն իրականացնում է տարածաշրջանային աջակցության բազմաոլորտ ծրագրեր, որոնք ներառում են նաև կրթության ոլորտը: Յուկո Սարվիի խոսքով` Հայաստանում ուսուցիչների վերապատրաստման գործընթացին աջակցելու նպատակով բանկի տեխնիկական աջակցության խորհրդատուի ջանքերով հրապարակվել է «Կենտրոնական և Արևմտյան Ասիայում աշխատելու համար անհրաժեշտ կրթությունն ու հմտությունները. Հայաստանում մանկավարժական կրթության բարեփոխումները» հաշվետվությունը, որում ներառվել են նաև ԿԳ նախարարության մեկնաբանությունները: 
Նախարարը բարձր է գնահատել վերոնշյալ հաշվետվությունը` ընդգծելով, որ բավականին որակյալ և պրոֆեսիոնալ աշխատանք է կատարվել: Ըստ Լևոն Մկրտչյանի` մանկավարժական կրթության ոլորտում առկա են մի շարք հիմնախնդիրներ, հետևաբար հաշվետվության առաջարկությունների փաթեթը օգտակար կլինի նախարարության համար: Ըստ նախարարի` ներկայումս Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության համատեքստում անհրաժեշտություն կա հետագա աշխատանքների գործնականացման և հստակ գործողությունների պլանի մշակման: Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտն աջակցության կարիք ունի, մասնավորապես, ուսուցիչների վերապատրաստման, մանկավարժական կրթության, ուսումնական ծրագրերի և չափորոշիչների վերանայման, աշխատաշուկայում մասնագիտությունների նկարագրության, Կրթության ազգային ինստիտուտի վերափոխման և բնագիտական հոսքի  բարեփոխման ուղղություններով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման, բարեփոխումներ շրջանակում միջազգային փորձագետների ներգրավման, բուհական ոլորտի խոշորացման, ուսանողների շարժունության, դպրոցական դասագրքրերի վերափոխման և այլ հարցերի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)