ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍՆ-ն հայտարարել է «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մրցույթ

Օգոստոսի 10, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ազդարարել է նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մասին երկփուլանի մրցույթի մասին։

Ծրագիրը նախատեսված է տարբեր եղանակներով տոմսերի վաճառքի համար։ Այն պետք է ներառի՝

  • Էլեկտրոնային տոմսերի տեղեկատվահաշվարկային միասնական ավտոմատացված համակարգ, ներառյալ հաշվարկ՝ ըստ սեռերի, տարիքի, տեղացիների և օտարերկրացիների, գնային սեգմենտի,
  • Մուտքի վերահսկողության հնարավորություն,
  • Շտրիխ-կոդ և/կամ կրիպտոպաշտպանված QR-կոդ, ինչպես նաև թղթային տոմսի տվյալներ,
  • Տեխնիկական սարքավորումներով կահավորում։

Մանրամասներին կարող եք ծանթանալ www.gnumner.am կայքում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն