Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները վերադարձել են Հնդկաստանի Չեննայ քաղաքից, որտեղ մասնակցում էին Համաշխարհային 44-րդ օլիմպիադային:
Հիշեցնենք՝ տղամարդկանց հավաքականը հռչակվել է Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն, իսկ կանանց ընտրանին 16 միավորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:
«Զվարթնոց» օդանավակայանում հայ շախմատիստներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, շախմատիստների հարազատներն ու երկրպագուները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին՝ ընդգծելով, որ նրանք գերազանցել են բոլոր սպասելիքները. «Սա վերջին տարիների հայկական սպորտի ամենավառ սենսացիան էր ու անակնկալը: Լինելով լավատես մարդ՝ ես անկեղծորեն մտածում էի, որ եթե կարողանանք տեղ գտնել հնգյակում, շատ լավ արդյունք կլինի: Այդուհանդերձ, տղաներն ապացուցեցին, որ թիմում բոլորովին էլ պարտադիր չէ շատ վառ աստղի առկայությունը: Թիմը հաջողության է հասնում, երբ բոլոր անդամներն իրար զգում են, հասկանում են՝ ինչ են անում և միասին են գնում դեպի այդ հաջողությունը: Վերջին տուրն ամենագեղեցիկ ու վառ ապացույցն էր նրա, թե թիմն ինչպես պետք է խաղա: Պարզապես հիացած եմ: Հպարտանում եմ մեր թիմով ու շատ ոգևորված եմ»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ չնայած մենք երեք անգամ դարձել ենք շախմատային օլիմպիադաների հաղթող, այս հաջողությունն իսկապես պատմական է. «Երկարատև դադարից հետո, վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում չգտնվող հավաքականն այսպիսի արդյունքի հասնելու համար պետք է իսկապես հրաշք գործեր: Վստահ եմ՝ մեր շախմատային և առհասարակ սպորտային ապագան շատ վառ է լինելու»:
Հայաստանի հավաքականի ավագ և գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը, մեկնաբանելով թիմի մասնակցությունը Հնդկաստանում անցկացված 44-րդ օլիմպիադային, նշել է՝ այս տարի մրցակցությունը բավականին մեծ է եղել. «Շատ լավ մասնակցություն ունեցանք: Դժվարանում եմ հիշել դեպք, որ այսքան միավորով թիմը գրավի երկրորդ տեղը։ Այս տարի մրցակցությունը շատ մեծ էր։ Գաբրիել Սարգսյանը հզոր խաղ ցուցադրեց, Ռոբերտ Հովհաննիսյանն էլ շատ լավ հանդես եկավ, շատ միավորներ պարգևեց թիմին»:
Նշենք՝ Հայաստանի հավաքականն առաջին անգամ էր հանդես գալիս Արման Փաշիկյանի գլխավորությամբ: Թիմը 19 միավոր է վաստակել և դարձել արծաթե մեդալակիր: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ