ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ

Օգոստոսի 11, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան իրականացնում է «Արվեստանոց» նախագիծը, որը նվիրված է հայկական ժամանակակից գեղանկարչության և քանդակի նշանակալի դեմքերին և կերպարվեստի ոլորտի արդի զարգացումներին:

Ծրագրի նպատակն է հասարակության շրջանում զարգացնել հետաքրքրությունը և գիտելիք փոխանցել մշակութային ոլորտի վերաբերյալ, ծանոթացնել մեր ժամանակի ականավոր արվեստագետներին, վերջիններիս ստեղծագործական կյանքին և արվեստի բնագավառում ստեղծագործական աշխատանքի հիմունքներին և հնարավորություններին` խրախուսելով հետաքրքրությունը գեղարվեստի տարբեր ուղղությունների նկատմամբ և նպաստելով շահառուների հետագա մասնագիտական կողմնորոշմանը:

Նախագիծն իրականացվում է 2020 թվականից: Այս տարի նախագծի 3-րդ եթերաշրջանն է, որը ներառում է 4 մասից բաղկացած մշակութային հաղորդաշարի նկարահանում և հեռարձակում՝ յուրաքանչյուրը 10-ից 15 րոպե տևողությամբ։

Թողարկումները հասանելի են հետևյալ հղումներով․
YouTube: https://bit.ly/307AscY
Facebook: https://bit.ly/3ao0Xg8
IGTV: https://bit.ly/3iO0Qz7

Շարքի նախորդ եթերաշրջանների թողարկումները նվիրված են եղել ժողովրդական նկարիչներ Գետիկ Բաղդասարյանին, Ռոբերտ Էլիբեկյանին, գեղանկարիչներ Էդուարդ Խարազյանին, Ավետիս Խաչատրյանին, անիմատոր Նաիրա Մուրադյանին, քանդակագործ Գևորգ Թադևոսյանին, երիտասարդ արվեստագետներ Նարինե Ալեքսանյանին, Մանվել Մաթևոսյանին, ֆիլմաշարում բանախոսություններով հանդես են եկել արվեստաբան Արարատ Աղասյանը, գեղանկարիչ Սերգեյ Խաչատրյանը և այլք։

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)