ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանը՝ Երիտասարդության միջազգային օրվա կիզակետում

Օգոստոսի 11, 2022
Լուրեր կազմակերպություններից Հարցազրույցներ, ելույթներ

ՀՀ մարզերում և 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում օգոստոսի 12-ին տարաբնույթ միջոցառումներով կնշվի Երիտասարդության միջազգային օրը:

Այս կապակցությամբ «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս. բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Վերոնիկա Խորասանյանը և Հրազդանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետի տեղակալ Արմեն Այվազյանը:

Երիտասարդությունը՝ պետական քաղաքականության առանցքում

Ըստ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. պետական ծրագրում առանձին հատված նվիրված է երիտասարդական քաղաքականությանը: Ոլորտում իրականացվում են շուրջ 2 տասնյակ պետական ծրագրեր: Վերոնիկա Խորասանյանն առանձնացրել է դրանցից մի քանիսը: «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրին հատկացվող գումարն այս տարի ավելացել է, նախատեսվում է նաև հաջորդ տարիներին հատկացվող գումարների շարունակական ավելացում, ինչը ենթադրում է նաև շահառուների թվի աճ:

Կարևորվել է «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը, որի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը՝ միտված Հայաստանի Հանրապետության ակտիվ և պատասխանատու քաղաքացիների ինքնադրսևորմանն ու կայացմանը:

Որպես Երիտասարդության միջազգային օրվա գլխավոր միջոցառում՝ ընդգծվել է նաև «ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության իրազեկման արշավ» տեղեկատվական օրերի կազմակերպումը: «Պետական ծրագրերի մասին իրազեկումը երբեմն բավարար չի իրականացվում, և սա լրացուցիչ գործիք է՝ խոսելու պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի մասին, որոնցից կկարողանան օգտվել ՀՀ բոլոր երիտասարդները՝ անկախ բնակության վայրից»,- ասել է Վերոնիկա Խորասանյանը:

Ոլորտում իրականացվող միջոցառումներում պետությունը կարևորում է հատկապես մարզաբնակ երիտասարդների կարողությունների, հմտությունների զարգացումը: Հենց սրան է միտված մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծումը: Ինչպես Խորասանյանն է ներկայացրել, այս տարի նախատեսվում է հիմնել 2 կենտրոն՝ Իջևանում և Մեղրիում:

Երիտասարդական մայրաքաղաք Հրազդանը՝ Երիտասարդության միջազգային օրվա կիզակետում

Հրազդանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետի տեղակալ Արմեն Այվազյանի տեղեկացմամբ՝ «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին Հրազդանն առաջին անգամ դիմել է դեռևս 2019 թվականին, սակայն զիջել է Կապանին: Տիտղոսը հաջողվել է նվաճել 2021 թվականին:

«Հրազդանի համայնքապետարանն անում է հնարավորը քաղաքում երիտասարդության կրթական, մշակութային, աշխատանքի զբաղվածության հարցերը ապահովելու նպատակով: Պատահական չէ, որ մրցույթին դիմեցինք 2-րդ անգամ»,- ասել է Ա. Այվազյանը և հավելել, որ օգոստոսի 12-ին ակնկալում են ոչ միայն հրազդանցի, այլև ՀՀ ամբողջ տարածքից երիտասարդների ակտիվ մասնակցությունը միջոցառումներին:

Նա ներկայացրել է Հրազդանում անցկացվելիք Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների օրակարգը: Դրանց թվում առանձնակի շեշտվել է «Տեղեկատվական օր և երիտասարդական հնարավորությունների միջոցառումը», որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները կներկայացնեն երիտասարդական պետական քաղաքականության գերակա ուղղությունները, երիտասարդների կարողությունների բարելավմանն ուղղված պետական ծրագրերն ու նախաձեռնությունները, պետական ծրագրերին մասնակցելու հնարավորություններն ու եղանակները։

Մասնակից կառույցներն առանձին տաղավարներում կներկայացնեն երիտասարդներին ուղղված ծրագրերը և հնարավորությունները հետևյալ ոլորտներում՝ աշխատաշուկա, կրթություն, նոր հմտությունների ձեռքբերում, կամավորություն և այլն:

Տոնավաճառին մասնակցելու համար երիտասարդները նախապես հայտադիմում են ներկայացրել:

Միջոցառումների շարքում նախատեսված են նաև շրջայցեր, ինտերակտիվ խաղեր, վարպետության դասեր, մրցույթներ և այլն:

Ըստ Վերոնիկա Խորասանյանի՝ տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի ուժով Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցում և ակտիվորեն մասնակցում են նաև միջազգային գործընկեր կառույցները, մասնավորապես՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակները, «The Body Shop»-ը:

Նա իրազեկել է նաև, որ միջոցառումները մշակվել են՝ համաձայն երիտասարդների շրջանում նախապես իրականացված հարցումների՝ հիմք ընդունելով նրանց առաջնային պահանջները:

«Երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը տրվում է մեկ տարի ժամկետով: Ամբողջ տարվա կտրվածքով նախատեսվում է Հրազդանում անցկացնել բազմաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ 3 ծրագիր՝ տեղական, մարզային և հանրապետական մասշտաբի, երիտասարդական աշխատարաններ, արհեստի և արվեստի փառատոն, ավանդական կերակրատեսակների, մասնավորապես «Շորվայի փառատոն», որը բնորոշ է Հրազդանի տարածաշրջանին: Վեր են հանվելու հայկական ավանդույթներն ու սովորույթները՝ նոր շունչ տալով դրանց:

Արմեն Այվազյանը հայտնել է, որ համայնքապետարանը տարեսկզբից անցկացրել է մի շարք միջոցառումներ կրթամշակութային ուսհաստատություններում, կազմակերպվել են տաղանդավոր հրազդանցիների մենահամերգներ, Հրազդանի դրամատիկական թատրոնի և Հայաստանի թատերական գործիչների միության հետ համագործակցությամբ Հրազդանում առաջին անգամ անցկացվել է Երիտասարդական թատերական փառատոն՝ 11 թատրոնների մասնակցությամբ:

ԿԳՄՍՆ ներկայացուցչի՝ Վերոնիկա Խորասանյանի իրազեկմամբ՝ լիազոր մարմինը ևս տարվա ընթացքում պատրաստվում է մի շարք միջոցառումներ ուղղորդել դեպի Հրազդան, այդ թվում՝ Երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացը, Երիտասարդական և հայ-ռուսական համատեղ երիտասարդական ֆորումները, որոնք կանցկացվեն սեպտեմբերին:

Թեև տոնական օրվա կենտրոնատեղին Հրազդանն է, սակայն ՀՀ այլ համայնքներում ևս նախատեսված են բազմաբնույթ ծրագրեր՝ սկսած կրթական, մշակութային միջոցառումներից մինչև ուխտագնացություն, աղբահանություն՝ երիտասարդներին ընդգրկելու համայնքային խնդիրների լուծման գործընթացին:

Որո՞նք են այսօրվա մարզաբնակ երիտասարդների խնդիրները

Մարզաբնակ երիտասարդների խնդիրները հասցեագրելիս Հրազդան համայնքի ներկայացուցիչ Արմեն Այվազյանը առաջնային է համարել զբաղվածության խնդիրը՝ հանգստի, ժամանցի աշխատանքի ապահովման տեսանկյունից: Ըստ նրա՝ համայնքային միջոցները բավարար չեն, և կարևոր է տարբեր կառույցների հետ՝ թե՛ միջազգային, թե՛ պետական, ակտիվ համագործակցությունը:

«Շատ կարևոր է ունենալ այնպիսի հաստատություններ, վայրեր, որտեղ երիտասարդները կհամախմբվեն՝ գաղափարներ փոխանակելու, համատեղ ծրագրեր իրականացնելու և այլ ծրագրեր, գաղափարներ կյանքի կոչելու համար»,- իր գնահատականն է ներկայացրել Ա. Այվազյանը:

Լրացնելով գործընկերոջը՝ Վերոնիկա Խորասանյանի գնահատմամբ՝ յուրաքանչյուր մարզ իր յուրահատկությունն ունի, և նույնատիպ չեն նաև նրանց երիտասարդների խնդիրները: Նա տեղեկացրել է, որ այժմ գործընկեր կազմակերպությունների հետ քննարկվում են ՀՀ-ում երիտասարդական կարիքների գնահատման համապարփակ հետազոտություն անցկացնելու հնարավորությունները: Նպատակն է ներկա պետական ծրագրերը հարմարեցնել կարիքների բավարարմանը, ինչին միտված է, օրինակ, երիտասարդական կենտրոնների բացումը մարզերում:

Բանախոսները փաստել են, որ «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը քաղաքներում բարեփոխումների նոր ազդակ է դառնում: Լավագույն օրինակը Հրազդանն է, որտեղ ակնհայտ են 2019 և 2021 թթ. մասնակցության տարբերությունները:

«Մրցույթը ապահովում է լրացուցիչ հոսք տվյալ քաղաք, նոր ներդրումներ ու եկամուտներ: Նաև բոլոր խողովակներով ԿԳՄՍ նախարարությունն ուղղորդում է գործընկերներին միջոցառումներ իրականացնել այդ տարվա երիտասարդական մայրաքաղաքում»,- ասել է Վ. Խորասանյանը:

Մարզաբնակ երիտասարդների կարիքների գնահատումը թույլ կտա նաև որոշելու նրանց թիվը և ներգրավվածությունը համայնքային կյանքին:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…