ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՆՈՒՀ ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն օգոստոսի 16-ից սեպտեմբերի 5-ը

Օգոստոսի 12, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ:

Համաձայն հրամանի` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2022 թ. օգոստոսի 16-ից սեպտեմբերի 5-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:

Հավաստագրման քննությանը մասնակցելու համար առցանց դիմումին կից ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարները: Դիմումները ներկայացնելու ուղեցույցը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ https://support.emis.am/article/871:

  • Դիմում (առցանց),
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար:

Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում:

Փաստաթղթերը պետք է ուղարկել PDF տարբերակով, ծավալը՝ 5 MB:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն