ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն, Ժորա Գրիգորյանը՝ պատանիների փոխչեմպիոն

Օգոստոսի 12, 2022
Սպորտային լուրեր

Լեհաստանում ընթացող Եվրոպայի ծանրամարտի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանը հերթական մեդալներն է նվաճել:

Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը երկու ռեկորդ է սահմանել և հռչակվել չեմպիոն:

Սարգսյանը երկամարտի ռեկորդային 236 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 111 կգ կշռող ծանրաձողը, ինչը ևս ռեկորդային է Եվրոպայի մինչև 15 տարեկանների պատանիների շրջանում, իսկ հրում վարժությունում Բարսեղյանը գլխավերևում պահել է 125 կգ ծանրաձողը: Առանձին վարժություններում ևս նա արժանացել է երկու փոքր ոսկե մեդալների:

Զուգահեռաբար ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում էլ 16-ամյա ծանրորդ Ժորա Գրիգորյանը երկամարտի 225 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր և կանգնել է պատվո հարթակի երկրորդ աստիճանին:

55 կգ քաշայինների պայքարում Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 100 կգ ծանրաձողն ու փոքր բրոնզե մեդալ նվաճել, իսկ հրում վարժությունում ցուցադրած 125 կգ արդյունքով դարձել է փոքր ոսկե մեդալակիր:

Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Ռումինիայի ներկայացուցիչը՝ երկամարտի 225 արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վրաստանի ներկայացուցիչը (221 կգ):

Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոններ էին դարձել գյումրեցի ծանրորդներ Միքայել Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը:

Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունը կավարտվի օգոստոսի 17-ին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն