ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սահմանվել է խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը՝ ի նպաստ համընդհանուր ներառականության

Օգոստոսի 16, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1265-Ն որոշմամբ՝ սահմանվել է Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը, որում մեծ դեր է վերապահված կրթության ոլորտում համընդհանուր ներառականության ապահովմանը՝ որպես կրթական քաղաքականության առաջնային ուղղություն:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:

Խելամիտ հարմարեցումները նախատեսված են այն անձանց համար, որոնք ունեն հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության սահմանափակում ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցություն ցուցաբերելու առումով:

Խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարագայում անձը կկարողանա բավարար կատարել գործողությունները, որոնք պարտավոր է կատարել կամ ակնկալվում է, որ կկատարի ուսումնական հաստատություն ընդունվելիս՝ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար մասնակցելու համար։

Խելամիտ հարմարեցումների համար կարող է դիմել անձը (երեխաների դեպքում՝ օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դիմորդը` ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի, իսկ սովորողն ուսումնական հաստատությունում սովորելու ամբողջ ընթացքում:

Համապատասխան կարիք ունեցող անձն իրավունք ունի ստանալ խելամիտ հարմարեցումներ՝ անկախ սեռից, ռասսայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

Խելամիտ հարմարեցումների տեսակներն են.

  • ոչ տեխնոլոգիական բնույթի հարմարեցումներ, որոնց համար ֆինանսական ծախս չի պահանջվում (աշխատանքի ժամանակացույցի վերանայում՝ առանց լրացուցիչ աշխատողի ներգրավման, ընդմիջման ժամերի վերանայում և այլ նման բնույթի հարմարեցումներ)․
  • ցածր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ, որոնք պարզ են, չեն առաջացնում լրացուցիչ դժվարություններ, հեշտությամբ կարող են ներդրվել գրեթե յուրաքանչյուր միջավայրում (դռան բռնակի փոխարինում հարմարեցված բռնակով, խոշորացույցի տրամադրում, անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում վերհանված կարիքների ապահովում).
  • բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ, որոնց դեպքում օգտագործվում են առաջադեմ կամ բարդ սարքավորումներ (աջակցող միջոցներ՝ ներառյալ ծրագրային ապահովում` հաշվի առնելով անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում վերհանված ցուցումները, ինչպես նաև ինտերակտիվ երկխոսության արդյունքում վերհանված կարիքները ).
  • աջակցության գործողություններ (ուղեկցողներ, շուրթերով հաղորդակցվող թարգմանիչ, ժեստերի լեզվի թարգմանիչ, գրառումներ կատարող, թարգմանիչներ կույր և խուլ անձանց համար կամ աջակցող կենդանիներ, անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում վերհանված ցուցումների, ինչպես նաև ինտերակտիվ երկխոսության արդյունքում վերհանված այլ կարիքների ապահովում)․
  • կողմերի համաձայնությամբ կարող են ներառվել և կատարվել նաև այլ գործողություններ։

Հանրակրթական ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումներն իրականացվում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ պետական բյուջեի միջոցներից տրամադրվող նպատակային ֆինանսավորման շրջանակում։

Խելամիտ հարմարեցումների ապահովման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Սահմանված ժամկետներում և կարգով խելամիտ հարմարեցումներ չստանալու դեպքում անձը կարող է դիմել դատարան:

Ինտերակտիվ երկխոսություն

Նշենք նաև, որ խելամիտ հարմարեցումների համար դիմող անձը պարտավոր է մասնակցել ինտերակտիվ երկխոսությանն անձամբ (կամ օրինական ներկայացուցչի միջոցով): Ինտերակտիվ երկխոսությունը գործընթաց է, որի շրջանակում անձը և խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրողը քննարկում են անձի հարմարեցումների կարիքները, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվում անձի համար ընդունելի խելամիտ հարմարեցումների ապահովման ուղղությամբ։ Ֆունկցիոնալության կամ կարիքների սահմանափակման աստիճանի փոփոխություն դեպքում անձը պարտավորն է այդ մասին տեղյակ պահել հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրողին:

Ինտերակտիվ երկխոսությանը հաշմանդամություն ունեցող անձի (անչափահասի դեպքում՝ օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ կարող են ներգրավել մանկավարժահոգեբանական աջակցության կամ խելամիտ հարմարեցումների ծառայություններ մատուցող պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)