ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների վերապատրաստում

Օգոստոսի 16, 2022
Լուրեր կազմակերպություններից

ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, որոնք նախատեսված են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների համար:

Դասընթացին մասնակցել են 71 մասնագետներ Երևանից և ՀՀ մարզերից:

Օգոստոսի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը վերապատրաստված մասնակիցներից յուրաքանչյուրն իր մարզում և Երևանում իրականացնելու է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների վերապատրաստում:

Վերապատրաստման նպատակն է աջակցել հանրակրթական ուսումնական հաստատության կառա­վար­ման խորհրդի անդամներին՝ ունենա­լու անհրաժեշտ պատրաստվածություն և գիտելիքներ՝ խորհրդի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն