ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին

Օգոստոսի 19, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Չարենցը և իր ժամանակաշրջանը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:

Գիտաժողովը 2022 թվականի նոյեմբերի 28-30-ը կանցկացվի Երևանում: Զեկույցով հանդես գալու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ լրացնել կցված մասնակցության հայտը՝ այն ուղարկելով charents.museum@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Ներկայացված զեկույցները կհրապարակվեն «Չարենցը և իր ժամանակաշրջանը» գիտաժողովի նյութերի 3-րդ ժողովածուում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն