ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ներկայացվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման բարեփոխումներն ու օրենսդրական փոփոխությունները

Օգոստոսի 19, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանն օգոստոսի 18-ին մասնակցել է Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ օգոստոսի 18-ին կազմակերպված քննարկմանը՝ նվիրված աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման օրենսդրական փոփոխություններին:

Միջոցառումը կազմակերպվել էր «Գյուղատնտեսության արդիականացումը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության ու Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ:

Միջոցառման նպատակն էր քննարկել և զարգացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) ոլորտում ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակում առաջարկվող կարգավորումներն ու մեխանիզմները, մասնավորապես՝ ԱՀՈՒ կազմակերպման և ոլորտային հանձնաժողովների աշխատանքի մոդելի բարեփոխումները։

«2016-2017 թթ. սկսած լուրջ և ծավալուն աշխատանքներ են իրականացվել ծրագրի նորարարությունների ներդրման և փորձարկման տեսանկյունից, ինչի արդյունքում ծրագիրն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու անհրաժեշտություն կա՝ կարգավորելով նաև օրենսդրական և իրավական դաշտը: Օրենսդրական բարեփոխումների և լրամշակումների շրջանակում մշակել ենք աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման, դրա առանձնահատկություններին ուղղված կոնկրետ քայլեր և իրավական մոտեցումներ, որն էլ այսօր ներկայացվում է մասնագիտական շրջանակի քննարկմանը: Տարիների փորձը ցույց է տալիս, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը կրթության կազմակերպման այն հիմնական մոտեցումներից է, առանց որի մենք չենք կարող ունենալ կարողությունների ու հմտությունների այն որակական արդյունքները, որոնք աշխատաշուկան ներկայում ակնկալում է պետական կառույցներից»,- ընդգծել է Արմենուհի Պողոսյանը:

Բացման խոսքում ԳՄՀԸ (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը նշել է, որ գերմանական դուալ ուսուցման համակարգը եվրոպական երկրներում փորձված և ամենատարածված մոդելներից է: Վերջինիս կողմից ներկայացվել են «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Հայաստանում ՄԿՈՒ համակարգում ուսուցման այդ մոդելի տեղայնացման և ներդրման ողղությամբ կատարված աշխատանքները:

««Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում մենք ԿԳՄՍՆ-ի, ինչպես նաև հանրային և մասնավոր գործընկերների հետ համատեղ աջակցում ենք Հայաստանում դուալ կրթության ներդրմանը և արդեն ունենք շոշափելի արդյունքներ: Այդ իսկ պատճառով տարիների ընթացքում կուտակված այդ փորձն այժմ նախատեսում ենք օգտագործել աշխատանքի վրա հիմնված ուսուցման բարելավման նպատակով: Մեր առաջնահերթություններից է օրենսդրական բարեփոխումների միջոցով կատարելագործել ԱՀՈՒ-ի կազմակերպման ամբողջ գործընթացը՝ սկսած կրթական ծրագրերի մշակումից մինչև կրթական վերջնարդյունքի ստուգումը՝ անշուշտ, մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությամբ»,- ասել է Արամ Բաբայանը:

ԳՄՀԸ ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանն ընդհանուր ակնարկ է ներկայացրել ԱՀՈՒ և դուալ կրթության բարեփոխմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

«Դուալ կրթության առանձնահատկությունն այն է, որ կրթական շրջափուլն իրականացվում է և՛ ուսումնական հաստատությունում, և՛ գործատու հանդիսացող կազմակերպությունում: Այսինքն՝ սովորողի հմտություններն ու ունակությունները ձևավորվում են հենց աշխատավայրում, և այս գործընթացում առավել կարևորվում է գործատուի դերը»,- նշել է Յուլիա Ստակյանը և հավելել, որ այս պահի դրությամբ գործում է «Զբոսաշրջություն», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ճշգրիտ ճարտարապետություն» և «Գինեգործություն» ուղղություններով 13 ծրագիր 13 ուսումնական հաստատություններում, որոնց մասնակցել է 647 ուսանող:

Oրենսդրական բարեփոխումների առանցքում ԱՀՈՒ համակարգի կատարելագործումն է, որն ուղղված կլինի աշխատաշուկայում պահանջված որակյալ մասնագետների պատրաստմանը, սոցիալական գործընկերության խթանմանը, մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման և գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Շվեյցարիայի եկեղեցու oգնություն» (HEKS/EPER) կազմակերպության կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային ու պարենային գիտությունների դպրոցի (HAFL) ներգրավվածությամբ: Նախապատրաստական փուլը ֆինանսավորվում է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)