ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Անուրանալի է Ձեր ներդրումն ինչպես շախմատի, այնպես էլ գիտության ոլորտում». Վահրամ Դումանյանն այցելել է ակադեմիկոս Վանիկ Զաքարյանին

Օգոստոսի 19, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանիկ Զաքարյանի բնակարան՝ տեսակցելու ակադեմիկոսին և պատվելու նրա վաստակը:

ԿԳՄՍ նախարարին ուղեկցել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:

Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել Վանիկ Զաքարյանի դերակատարությունը Հայաստանի գիտական, ակադեմիական կյանքում, ինչպես նաև հայկական շախմատի զարգացման գործում ունեցած նրա անուրանալի ներդրումը և նշել՝ իր համար մեծ պատիվ է ակադեմիկոսի հետ անձամբ շփվելն ու նրան տեսակցելը: Վահրամ Դումանյանն առողջություն և բարօրություն է մաղթել Վանիկ Զաքարյանին՝ ընդգծելով նաև նրա մեծ վաստակը սերունդների կրթման և դաստիարակության գործում:

Վանիկ Զաքարյանն ավելի քան 100 գիտական և գիտամեթոդական աշխատանքների հեղինակ է, բազմաթիվ ատենախոսությունների ղեկավար։

Նա ԽՍՀՄ սպորտի վարպետ է, Հայաստանի շախմատի կրկնակի չեմպիոն (1961, 1976)։ 1990-1994 թթ. Վանիկ Զաքարյանը եղել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը, իսկ 1994-2004 թթ.՝ նախագահը: 2004 թվականից Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պատվավոր փոխնախագահն է։

«Հայաստանի շախմատի հավաքականի՝ Համաշխարհային օլիմպիադայում գրանցած վերջին հաջողությունից հետո ցանկացա այցելել Հայաստանում շախմատի զարգացման գործում լրջագույն ներդրում ունեցած մեր անվանի ակադեմիկոսին: Վանիկ Զաքարյանը երկար տարիներ եղել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը, այս ոլորտում ունի շատ մեծ հետագիծ և անուրանալի ներդրում: Դա մենք իսկապես շատ ենք գնահատում և կարևորում»,- փաստել է ԿԳՄՍ նախարարը:

Վահրամ Դումանյանը Վանիկ Զաքարյանի հետ զրույցում վերհիշել է նրա ջանքերով Հայաստանում անցկացված երկու խոշորագույն շախմատային միջոցառումները՝ 1996 թվականի Համաշխարհային օլիմպիադան և աշխարհի թիմային առաջնությունը:

Ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի խոսքով՝ այն, որ մեր երկրի համար այդպիսի ծանր ժամանակներում Հայաստանում անցկացվեց Շախմատի համաշխարհային օլիմպիադան, իսկապես անհավանական իրադարձություն էր. «Դրանում շատ մեծ էր հենց Վանիկ Զաքարյանի դերակատարությունը: Միջազգային ֆեդերացիայի՝ նրա հանդեպ ունեցած մեծ հարգանքի շնորհիվ օլիմպիադայի անցկացումը վստահվեց Հայաստանին: Իսկապես շատ մեծ է նրա վաստակը հայկական շախմատի տարածման և զարգացման գործում: Վանիկ Զաքարյանը մեծ հեղինակություն է վայելում ՖԻԴԵ-ում, որտեղ իրեն գնահատում և ճանաչում են»:

Նշենք՝ Վանիկ Զաքարյանը 1996 թվականին պարգևատրվել է ՖԻԴԵ-ի միջազգային կազմակերպչի դիպլոմով: Նա նաև շախմատային «Օսկարի» դափնեկիր է: Նրա անունը նշված է ՖԻԴԵ-ի ոսկե գրքում։

86-ամյա ակադեմիկոսի հետ ԿԳՄՍ նախարարը զրուցել է նաև 2022 թվականի Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի ցույց տված տպավորիչ խաղի և գրանցած արդյունքների շուրջ: Վանիկ Զաքարյանը նշել է՝ ինքը հետևել է Հայաստանի հավաքականի ելույթներին և ուրախ է մեր շախմատիստների արձանագրած հաջողության համար: Նա առանձնացրել է հատկապես գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի խաղը` կարևորելով նաև նրա՝ որպես առաջատարի որակները:

Հիշեցնենք՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը վերջերս դարձել է Հնդկաստանում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն՝ վաստակած 19 միավորով: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)