ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ ծանրորդները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունում

Օգոստոսի 22, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի պատանեկան և Մ15 տարեկանների հավաքականները հաջող են հանդես եկել Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի արդյունքով նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ:

Մրցումային նախավերջին օրը Եվրոպայի պատանիների չեմպիոնի կոչումը նվաճել է 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը՝ երկամարտի 206 կգ արդյունքով: 16-ամյա մարզուհին պոկել է 91 կգ կշռող ծանրաձողը՝ արժանանալով փոքր արծաթե մեդալին, հրել է 115 կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ:

Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրցահարթակ է դուրս եկել 96 կգ քաշային Աշոտ Մարգարյանն ու երկամարտի 287 կգ արդյունքով (159+128) դարձել բրոնզե մեդալակիր: Մարգարյանը երրորդ տեղն է զբաղեցրել նաև հրում վարժությունում՝ արժանանալով փոքր բրոնզե մեդալի (159 կգ):

Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 67 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը: Երկամարտի 254 կգ (120+134) արդյունքով նա կանգնել էր պատվո հարթակի առաջին աստիճանին: Հայ ծանրորդը պոկում վարժությունում Եվրոպայի ռեկորդ էր սահմանել ու արժանացել էր նաև երկու փոքր ոսկե մեդալի:

Եվրոպայի չեմպիոններ էին դարձել նաև Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Սերյոժա Բարսեղյանը (Մ15), իսկ Ժորա Գրիգորյանն արժանացել էր արծաթե մեդալի:

Հայաստանի Մ15 տարեկանների և աղջիկների պատանեկան հավաքականները թիմային հաշվարկով զբաղեցրել են երկրորդ, իսկ տղաների պատանեկան հավաքականը՝ 3-րդ հորիզոնականը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)