ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ շախմատիստուհիները Չեխիայում մասնակցում են Եվրոպայի անհատական առաջնությանը

Օգոստոսի 23, 2022
Սպորտային լուրեր

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթանում է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը, որին հաջող են հանդես գալիս նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Եվրոպայի անհատական առաջնությանը հայ 6 շախմատիստուհի է մասնակցում:

Կայացած երեք տուրերից հետո առաջատարների թվում է Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Նա երեք հաղթանակ է տարել և 3 միավորով կիսում է 1-5-րդ տեղերը։ 3-րդ տուրում Դանիելյանն առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցիչ Ժոկա Գաալիի նկատմամբ: Երկրորդ տուրում էլ Դանիելյանն առավելության է հասել Հայաստանի մյուս ներկայացուցչի՝ Մարիամ Մկրտչյանի նկատմամբ:

Երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել նաև Լիլիթ Մկրտչյանը՝ առավելության հասնելով Նիդեռլանդները ներկայացնող հայազգի շախմատիստուհի Աննա-Մաջա Ղազարյանի նկատմամբ: Նա իր ակտիվում ունի 2,5 միավոր և կիսում է 6-16-րդ տեղերը:

Հաղթանակներ են տարել նաև Մարիա Գևորգյանն ու Մարիամ Մկրտչյանը, որոնք 2-ական միավոր ունեն իրենց ակտիվում:

ԵԱ-ում իր առաջին միավորն է վաստակել նաև Սուսաննա Գաբոյանը՝ առավելության հասնելով անգլիացի Լուիզա Հեադի նկատմամբ:

Երրորդ տուրում իր առաջին պարտությունն է կրել Աննա Սարգսյանը: Նա սպիտակ խաղաքարերով զիջել է ուկրաինուհի Անաստասիա Ռախմանգուլովային և այժմ 1,5 միավոր ունի իր ակտիվում:

Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)