ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կարևոր նշանակություն` լրացուցիչ կրթական ծրագրերին

Սեպտեմբերի 20, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ամերիկյան գրասենյակի տնօրեն Էլիզա Մինասյանին և նույն հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանին:

Ողջունելով հյուրերին` Լևոն Մկրտչյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի դպրոցներում լրացուցիչ կրթության ապահովման ուղղությամբ տարվող Ջինիշյան հիմնադրամի գործունեությունից:

«Հանրակրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումների շրջանակում կարևոր նշանակություն է տրվելու լրացուցիչ կրթական ծրագրերին և այս համատեքստում առաջնային է դպրոցներում արդեն քննություն բռնած ծրագրերի փորձի ուսումնասիրությունը»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արմեն Հակոբյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար: Նա տեղեկացրել է, որ նախարարության հետ կնքած համագործակցության հուշագրի շնորհիվ տարիների ընթացքում արդեն հանրապետության ավելի քան 130 դպրոցների միջին դասարանների աշակետների համար կազմակերպվում են «Բանավեճային ակումբներ», որոնք հնարավորություն են ընձեռում ոչ միայն տիրապետելու խոսքի, բանավիճելու արվեստին, այլ նաև բանավեճերի միջոցով հանրությանը հասանելի դարձնելու դպրոցականներին հուզող հարցերը: Անդրադառնալով հիմնադրամի կողմից Հայաստանի մարզերում իրականացվող գործունեությանը` Ա. Հակոբյանը նշել է նաև, որ մարզերում իրենք համագործակցում են պետական բուհերի հետ` հիմնականում քաղաքացիական գիտակցության բարձրացմանն ուղղված ծրագրերով:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին Էլիզա Մինասյանը տեղեկացրել է, որ մտադիր են ծրագիր իրականացնել 6-12 տարեկան երեխաների շրջանում` այս դեպքում արդեն կրթությունը կազմակերպելով խաղերի միջոցով: Նրա հավաստմամբ` հիմք ընդունելով ֆիննական կրթության մոդելը, խաղերի կազմակերպման համար մշակվել են հստակ մոդելներ:
Առաջիկայում աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու համար Լևոն Մկրտչյանն առաջարկել է ճշգրտել առաջնահերթություններն ու գործունեության ուղղությունները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…