ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հատուկ ուշադրություն է դարձվելու բնագիտական լաբորատորիաների արդյունավետ կիրառմանը». Ժաննա Անդրեասյան

Օգոստոսի 25, 2022
Լուրեր կազմակերպություններից

 

Արմավիրի մարզպետարանում կայացել է 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է Արմավիրի մարզի դպրոցների տնօրեններին և որպես առաջնահերթություն՝ կարևորել է հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ապահովումը: Նա տեղեկացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերից փուլային կարգով այն կներդրվի հանրապետության բոլոր դպրոցներում: Որպես նախապատրաստական քայլ` նախատեսվում են ուսուցիչների վերապատրաստումներ: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ հանրակրթության նոր չափորոշչում ԲՏՃՄ ուղղության վրա շեշտադրում է արված, և այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվելու բնագիտական լաբորատորիաների արդյունավետ կիրառմանն ուսուցման գործընթացում: Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ` այս բոլոր խնդիրները հաշվի են առնված դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևում:

Անդրադառնալով մարզի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ արդեն 28 մանկավարժ ատեստավորվել է, ևս 300-ն էլ մասնակցելու հայտ է ներկայացրել: Նրա խոսքով՝ 2022 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորումը տեղի է ունենալու սեպտեմբերին: Ըստ առարկաների` ուղեցույցներն արդեն հրապարակվել են, իսկ ժամանակացույցը կհաստատվի առաջիկայում։

«Մենք հույս ունենք, որ հաշվի առնելով նաև այս տարվա արդյունքները՝ հետագա տարիներին կամավոր ատեստավորմանը մասնակցելու դիմումներն ավելի շատ կլինեն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև հիշեցրել է, որ կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցչի դրույքաչափը սահմանվել է 200 հազար դրամ, որի նկատմամբ կիրառվում է 30-50% հավելավճար` ըստ ուսուցչի՝ ատեստավորման ընթացքում ստացած միավորների: Ժաննա Անդրեասյանի խոսքով` կամավոր ատեստավորման և որակավորման տարակարգի համադրմամբ` մանկավարժը կարող է ստանալ ավելի քան 400 հազար դրամ աշխատավարձ: Նա նաև հավելել է, որ զուգահեռաբար մշակվում են նոր մեխանիզմներ, որոնց ներդրմամբ կբարելավվի մանկավարժների վարձատրությունը: Գյուղական փոքր դպրոցներում բնագիտական և ՏՏ ուղղությունների առարկաներ դասավանդող բոլոր ուսուցիչների համար նախատեսվում է ներդնել հավելավճարի համակարգ` անկախ ատեստավորումից:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ Արմավիրի մարզից այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ է ընդունվել շուրջ 714 դիմորդ` մարզի ընդհանուր դիմորդների 71.9%-ը:

Կարևորելով կրթական գերատեսչության նախաձեռնությամբ օգոստոսյան խորհրդակցության կազմակերպումը՝ փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը նշել է, որ այն միտված է ոլորտի առջև ծառացած խնդիրների, նոր ուսումնական տարվա հիմնական անելիքների քննարկմանն ու պարզաբանմանը:

Պատասխանելով խորհրդակցության մասնակիցների հարցերին` ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև տնօրենների աշխատավարձերի նախատեսվող բարձրացմանը՝ նշելով, որ այժմ մշակվում է նոր կարգ, որը ենթադրաբար ուժի մեջ է մտնելու 2023 թվականի սեպտեմբերից և հնարավորություն է տալու բարձրացնելու տնօրենների, փոխտնօրենների և վարչական մյուս աշխատողների աշխատավարձերը:

ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանն էլ ներկայացրել է հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանն առնչվող մի շարք պարզաբանումներ։

Խորհրդակցությունն ամփոփվել է հարց ու պատասխանով:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)