ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավագ դասարաններում անհատական դասացուցակ կլինի. օգոստոսյան խորհրդակցություն Գեղարքունիքի մարզում

Օգոստոսի 30, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ուսումնական տարվան նախորդող հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացրել են Գեղարքունիքի մարզում:

Խորհրդակցությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ և արդյունավետ տարի:

Մանկավարժներին ողջունել և սերունդներին կրթելու պատասխանատու գործում հաջողություն է մաղթել նաև փոխմարզպետ Ռուբիկ Նավոյանը:

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները` առանձին-առանձին անդրադառնալով դրանց՝ համապատասխան պարզաբանումներով: Նա մասնավորապես ընդգծել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը, ավագ դասարաններում անհատականացված դասացուցակի հնարավորությունը, որը նախատեսված է հանրակրթության նոր չափորոշչով:

«Նոր չափորոշիչը բոլոր դպրոցներում կկիրառվի 2023 թ.-ի սեպտեմբերից: Այս տարվանից 9-րդ դասարանին ուղղորդե՛ք, որ գալիք տարվանից ընտրեն այն առարկաները, որոնք ուզում են խորությամբ ուսումնասիրել»,- նշել է նա։

Ըստ նախարարի տեղակալի` ֆինանսավորման նոր կարգով մանկավարժները վարձատրվելու են նաև խմբակների և ուսումնական նախագծերի համար, որոնք առանձին տարիֆիկացվելու, հաշվարկվելու են ուսուցչի ծանրաբեռնվածության մեջ։

Ներկայացվել են ուսուցչի վարձատրության բարձրացմանը միտված պետական նոր ծրագրերը, այդ թվում՝ կամավոր ատեստավորումը, ինչի համար Կառավարությունը նոր կարգ է հաստատել, ըստ որի՝ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը դարձել է 200.000 դրամ։

Կամավոր ատեստավորման նոր փուլն արդեն մեկնարկել է. Գեղարքունիքից դիմել է շուրջ 200 ուսուցիչ։ Ըստ Ժ. Անդրեասյանի՝ հաջող արդյունք ցուցաբերած ուսուցիչները հոկտեմբերից սկսած կստանան նախատեսված բարձր աշխատավարձը։ Այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը կկազմակերպվի մարզերում՝ ԳԹԿ-ի կողմից ձևավորված քննական կենտրոններում՝ բացառությամբ մի քանի առարկաների՝ «Նկարչություն», «ՆԶՊ», «Ֆիզկուլտուրա», «Տեխնոլոգիա»։

Ուսուցչի աշխատանքի խրախուսման նպատակով մշակվում են նոր ծրագրեր, որոնցով նախատեսվում է գյուղական փոքր դպրոցների ուսուցիչներին հատկացնել հավելավճար՝ անկախ ատեստավորումից։ Հավելավճարներ են նախատեսվում նաև բնագիտական և ՏՀՏ առարկաներ դասավանդող ոսուցիչների համար:

ԿԳՄՍ փոխնախարարի տեղեկացմամբ՝ որոշվել է հրաժարվել բազմահամակազմ դասարանների ուսուցումից, ինչը նպատակային չէ և խոչընդոտում է ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպմանը: Բազմահամակազմ կարող է լինել միայն «Արհեստ, արվեստ» և «Ֆիզիկական կենսագործունեություն և անվտանգություն» բնագավառների առարկաների ուսուցումը։ Այս ուսուցիչները կվարձատրվեն ավելի, քան մեկ դասաժամի արժեքն է։

Ֆինանսավորման նոր կարգ է մշակվում նաև վարչական աշխատողների համար՝ սահմանելով նվազագույն աշխատավարձի գործակիցներ։ Տնօրենների, տեղակալների և մյուս վարչաշխատողների վարձատրությունը համադրելիության մեջ կմտնի քաղծառայողների վարձատրության հետ։

Քննարկվել են տնօրենների և վարչատնտեսական համակարգողների գործառույթներին առնչվող հարցեր: Նշվել է, որ այս թեմայով առաջիկայում քննարկումներ կլինեն մարզպետարանների հետ՝ դպրոցների առանձնահատկությունները հաշվի առնելու համար:

Ըստ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի՝ նախատեսվում է օրենքով սահմանել հնարավորություն, որով տնօրենների համար հավաստագրվելու փոխարեն գործելու է ատեստավորման համակարգ, ինչը ենթադրելու է զարգացման ծրագրի կատարողական:

«Ձեր աշխատանքի որակից ուղղակիորեն կախված կլինեն դրա շարունակությունը և վարձատրության բարձրացումը: Դրական գնահատված տնօրենի պայմանագիրը ավտոմատ կերկարացվի ևս 5 տարի»,- ասել է Ժ. Անդրեասյանը:

Փոխնախարարն անդրադարձել է նաև «Հանրակրթության մասին» օրենքում վարչական աշխատողների դասավանդման վերաբերյալ փոփոխությանը: Ըստ նրա՝ չի արգելվում դասավանդելը, այլ հստակեցվում են պայմանները. առաջին հերթին տվյալ առարկան դասավանդող ուսուցիչը պետք է ապահովվի ամբողջ դրույքով:

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները պարզաբանումներ են ներկայացրել հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության, դպրոցներում համընդհանուր ներառական կրթության ապահովման, ներդպրոցական խնդիրների լուծման վերաբերյալ և կոչ են արել ակտիվորեն դիմել ոլորտում ներկայացված դրամաշնորհային ծրագրերին:

Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով: Ներկաներին մասնավորապես հետաքրքրել են խմբակների ձևավորման ու վարձատրության, միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների հետագա գործունեության, դրույքաչափերի ապահովման վերաբերյալ և այլ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)