ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լուսե առավոտ Լճաշենի միջնակարգ դպրոցում

Սեպտեմբերի 2, 2022
Դպրոցական անցուդարձ

Առաջին զանգի անուշ ղողանջներ…

Ժպիտներ, առաջին դասարանցիների հուզմունք, ծաղիկներ, փուչիկներ:

Այսպիսին էր Սեպտեմբերի 1-ի առավոտը ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում:

Դպրոցի տնօրեն Աիդա ՄուրադյանՆ առանձնակի ջերմությամբ շնորհավորեց առաջին դասարանցիներին, նրանց մաղթեց բարի դպրոցամուտ, իսկ դպրոցականներին և ուսուցիչներին` ամուր առողջություն, գիտելիքների նկատմամբ անսպառ եռանդ, նվիրումով աշխատանք և ուսումնական նոր, բեղմնավոր տարի:

Ներկաներին շնորհավորեցին Լճաշեն համայնքի վարչական ղեկավար Վահան Մարգարյանը, արժանապատիվ Կորյուն Մարգարյանը:

12-րդ դասարանի աշակերտներն առաջին դասարանի աշակերտներին փոխանցեցին «Գիտության Ոսկե բանալին» և նվիրեցին Այբբենարան: Աշակերտները կատարեցին «Դպրոց իմ հարազատ», «Սեպտեմբերի 1», «Առաջին քայլեր» երգերը, ուրախ պարով ողջունեցին ներկաներին:

Ազդարարվեց 1-ին դասարանի աշակերտների դպրոցամուտը:

Նրանք իրենց առաջին ուսուցիչներ Վարսիկ Կարապետյանի և Մարգարիտ Հովսեփյանի ուղեկցությամբ երաժշտության և ծափերի ներքո մտան հարազատ կրթօջախ, ուր փոքրիկներին սպասվում էին հետաքրքիր անակնկալներ:

Ծ. Կարապետյան
Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…