ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ նախագահը մրցանակ է հանձնել դոկտոր Լեոն Սթոկին

Սեպտեմբերի 6, 2022
Պաշտոնական

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մրցանակը հանձնել է «IBM» ընկերության էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին:

Դոկտոր Սթոկի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն է, որոնք ապահովում են «IBM»-ի ամպային տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության, բջջային, սոցիալական և անվտանգության համակարգերի գործունեությունը բիզնեսներում։ Նրա թիմը մշակում է համաշխարհային կարգի նախագծման և ստուգման հոսքեր ու ծրագրային գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ գերհամակարգիչների «IBM Z» և «Power» համակարգերի, ինչպես նաև «IBM Quantum» համակարգերի նախագծման համար։

Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշել է, որ արդեն 12-րդ անգամ անցկացվող այս մրցանակաբաշխությունն իր նշանակությամբ բացառիկ է մեր երկրի ճանաչելիության և դերակատարման բարձրացման առումով:

Այնուհետև «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը ներկայացրել է Լեոն Սթոկի աշխատանքային գործունեության վերաբերյալ որոշ տվյալներ, ինչին հաջորդել է մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ կրթությունից և գիտությունից բացի՝ Հայաստանի Հանրապետության համար զարգացման այլ ճանապարհ չկա. «Մենք այլ հնարավորություն չենք ունեցել և հիմա առավել ևս չունենք: Մենք ժամանակին ունեցել ենք զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաներ, բարձր տեխնոլոգիական տնտեսություն որպես այդպիսին: Մենք պարտավոր ենք վերականգնել այդ լավագույն ավանդույթները: Համոզված եմ, որ դրան կհասնենք, որովհետև այն միտումը, որ կա այսօրվա Կառավարության ծրագրերում, դրան են ուղղված»:

Լեոն Սթոկը շնորհակալություն է հայտնել և ընդգծել, որ Հայաստանում մրցանակ ստանալն իր համար մեծ պատիվ է: Նա նշել է նաև, որ Հայաստանում դժվար է չնկատել գիտության և տեխնոլոգիաների ոլորտի հանդեպ հետաքրքրությունը:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել հատուկ ծրարի մարման արարողություն՝ նվիրված Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)