ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» նոր ցուցադրությամբ վերաբացվել է Պատմության թանգարանը

Սեպտեմբերի 8, 2022
Մշակութային լուրեր Հարցազրույցներ, ելույթներ

Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկում է մշտական ցուցադրության վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահի բացմամբ։

Այս կապակցությամբ թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը:

Պատմության թանգարանի տնօրենի՝ Դավիթ Պողոսյանի տեղեկացմամբ՝ թեև այս ընթացքում իրականացվել են կրթական ծրագրեր և առանձին ցուցադրություններ, սակայն թանգարանի մշտական ցուցադրության մեկնարկը նոր է տրվում՝ որպես հանրապետության կարևոր մշակութային իրադարձություն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրության բացման կապակցությամբ և նշել, որ վերաբացումը մշտապես եղել է նախարարության կարևոր իրադարձությունների շարքում՝ օր առաջ իրականացնելու առումով:

«Բավականին մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, թեև անելիքներ դեռ շատ կան: Թանգարաններն արդիականացնելը, նորարարություններ ներմուծելը մեր տեսլականն է: Եվ պետությունը պատրաստ է հնարավոր ռեսուրսների ներդրմամբ ունենալ ժամանակակից պատշաճ ցուցասրահներ՝ ներկայանալու թե՛ հայ, թե՛ օտարերկրյա այցելուներին»,- ասել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Հայաստանի պատմության թանգարանում ընթանում էին վերանորոգման, մասնավորապես թանգարանի ջեռուցման և օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներ՝ ՀՀ կառավարության աջակցությամբ:

Առաջին անգամ բացվող «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահում ներկայացված է 2008 թ. «Արենի-1» քարանձավի պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը, որը թվագրվում է Ք.ա. 3600-3500 թթ.։ Այն ցուցադրվելու է ոտնամանի համար հատուկ կայուն պայմաններ ապահովող ցուցափեղկում, որը պատրաստվել է ՀՀ կառավարության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցությամբ։

Ցուցադրությունը համալրվել է մի շարք նոր նմուշներով, նոր ցուցադրական կահույքով և նոր մոտեցմամբ: Ընդգրկված են քարեդարյան բարձրարժեք նմուշներ Հայաստանի տարբեր հնավայրերից, որոնց թվում` 500-300 հազար տարվա հնություն ունեցող ձեռքի հատիչ, Ք.ա. 6-րդ հազարամյակի թվագրվող քարե կացին, Ք.ա. 5-րդ հազարամյակի թվագրվող փոքրիկ կավանոթ, որի մեջ պահպանվել է օխրա ներկանյութի փոշի և կիրառվել է նախնադարյան մարդու կողմից, հատկապես թաղման ծեսում։

Դավիթ Պողոսյանը հատկապես կարևորել է թանգարանում ցուցադրվող նոր գտածոների՝ որպես կրթական ռեսուրս ծառայելու հանգամանը: Նա տեղեկացրել է, որ շարունակաբար կբացվեն նաև այլ ցուցասրահներ:

Նոր ցուցասրահում ներկայացվող նմուշների մասին իր գնահատականն է ներկայացրել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը. «Աշխարհի հնագիտությունը մի մեծ կաթսա է, որտեղ ամեն հնագետ մի կաթիլ ջուր է լցնում, և վերջում ձևավորվում են այս կամ այն գիտական խնդիրների մասին տեսակետներ: Հայկական հնագիտությունն այսօր այդ ձևաչափով փոփոխում է մարդկային հասարակության զարգացման մասին եղած համաշխարհային պատկերացումը: Ունենք եզակի ցուցանմուշներ: Մենք իսկապես հպարտանալու առիթ ունենք՝ առանց ավելորդ համեստության»:

Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համագործակցությամբ: Կառույցի ներկայացուցիչը՝ փոխտնօրեն Տորք Դալալյանը, նշել է, որ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը շատ է կարևորում մշակութային հաստատությունների հետ համագործակցությունը:

«Այս համատեղ աշխատանքը բացառիկ է այն առումով, որ մեր շատ գիտաշխատողներ միաժամանակ նաև թանգարանի աշխատակիցներ են: Դա նրանց հնարավորություն է տալիս իրենց գիտական հետազոտությունները փորձարկելու նաև թանգարանային ոլորտում՝ ստեղծելով կամուրջ գիտության և թանգարանային ոլորտի զարգացման համար: Եվ այս ցուցադրությունը դրա ապացույցն է»,- ասել ՝ Տորք Դալալյանը:

Նշենք, որ ցուցադրությունը լայն հանրության համար բաց կլինի սեպտեմբերի 9-ից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…