ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Վասն հավատո, վասն հայրենյաց...»

Փետրվարի 28, 2017
Դպրոցական անցուդարձ

Գյումրու հ.4 արհեստագործական պետական ուսումնարանում կազմակերպվող Սրբոց Վարդանանց տոնին նվիրված միջոցառումների  շրջանակներում փետրվարի 23-ին կրթօջախի թվով 30 ուսանողներ Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացրին միջոցառում՝ նվիրված Վարդանանց սուրբ նահատակների հիշատակին:  Միջոցառման նպատակն էր արժևորել Վարդանանց սուրբ քաջերի պատգամը, խթանել ռազմահայրենասիրական դաստիարակությանը, արժևորել ազգի պատմության դասերը, գնահատել հավատքի կարևորությունը ազգապահպանման գործում:

Ուսանողները հիշատակեցին սպարապետի և նրա զինակիցների սխրանքը՝ կարևորելով նրանց դերը հավատի, հայրենիքի պահպանման սրբազան գործում: Հնչեցին հայրենասիրական երգեր, որոնք ոգեկոչման շնչով տոգորեցին միջոցառման մասնակիցներին:

 Վարդանանք արձանախմբի մոտ «քաջատոհմիկ ազգի ժառանգները» երդվեցին լինել արժանի հետնորդ Սուրբ Վարդանանց և հայոց բոլոր քաջ այրերին, ապրել հանուն հայրենյաց, սուրբ հավատի և մայրերի:

Ուսանողները մասնակցեցին նաև Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մատուցված պատարագին, որից հետո անցորդներին բաժանեցին ուսումնարանի՝ «Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» մասնագիտական  կուրսերի ուսանողների կողմից պատրաստած տեղեկատվական բացիկներ՝ նվիրված Վարդանանց տոնի խորհրդին:

Ուսանողները կրթօջախ վերադարձան իրենց ուխտը վերանորոգած հավատով, խոհեմությամբ և իմաստությամբ լեցուն:   

 

Ուսանողական խորհուրդ

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)