ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանի թիվ 170 ավագ դպրոցն անվանակոչվել է ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անվամբ

Սեպտեմբերի 9, 2022
Լուրեր կազմակերպություններից

Երևանի թիվ 170 ավագ դպրոցն այսուհետ կրելու է 20-րդ դարի հայազգի ականավոր գիտնական, խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, աշխարհում առաջին լուսագնացների և մարսագնացների ստեղծող, ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի անունը:

Դպրոցի անվանակոչության հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը, հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը, «The Planetary Society»-ի համահիմնադիր Լուիս Ֆրիդմանը, գիտության և արվեստի «STARMUS» միջազգային փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը:

«Դպրոցի անվանակոչումը որքան պատվաբեր է, այնքան էլ՝ պարտավորեցնող: Մենք՝ բոլորս, պետք է քաջ գիտակցենք, որ կրթությունն ու գիտությունը մեր առաջնահերթ ուղղություններն են: Այսօր ՀՀ կառավարությունն անում է հնարավորը կրթության և գիտության զարգացման համար: Սիրելի՛ աշակերտներ, մենք պետք է բարձր պահենք Ալեքսանդր Քեմուրջյանի և մեր երկրի անունը՝ գրանցելով մշակութային և գիտական նվաճումներ: Բարի երթ Ալեքսանդր Քեմուրջյանի անվան 170 ավագ դպրոցին»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ընդգծել, որ ներկայում Հայաստանում անցկացվող «STARMUS» 6-րդ գիտամշակութային փառատոնը նոր խոսք է գիտության հանրայնացման բնագավառում:

«STARMUS» միջազգային փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն էլ աշակերտներին պատմել է, որ պատմության մեջ առաջին մոլորակագնացը, որը մարդիկ պատրաստել են, լուսնագնացն է եղել, որի նախագիծն իրականացրել է Ալեքսանդր Քեմուրջյանը: ««Թայմ» պարբերականը «Լունախոդը» հեղափոխություն է անվանել գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: Կարճ ժամանակ անց Մարս ուղարկվեց մի տիեզերանավ, որի մեջ դրված էր Քեմուրջյանի պատրաստած «PROP-M» փոքր ռոբոտը, որը պետք է շարժվեր Մարսի վրա ու հետազոտեր այն: Հույս ունեմ, որ այս դպրոցում աշակերտներն այնպես կսովորեն ու կաշխատեն, որ ապագայում կպատրաստեն այնպիսի ռոբոտներ, որոնք Պլուտոնի վրա կաշխատեն»,- ասել է Իսրայելյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը. «Դպրոցը հորս անունով անվանակոչելը մեծ պատիվ է մեր ընտանիքի համար: Հայրս հորդորում էր ամբողջ կյանքում սովորել և շեշտում, որ կրթության ամենաառաջին քարը՝ հիմքը, պետք է դնել դպրոցում: Նա ասում էր՝ ինչպես դնեք այդ քարը, այդպես էլ կշարունակեք սովորել: Հայրս մինչև իր կյանքի վերջը սովորում էր, իսկ սովորել պետք է ոչ միայն մեծահասակներից, այլև երիտասարդներից: Հավանաբար ոչ ոք չգիտի, սակայն երբ նախագծվում էր լուսնագնացը, հայրս իր շուրջ էր համախմբել մարդկանց, որոնց միջին տարիքը 26 էր»,- նշել է Վ. Քեմուրջյանը:

Վլադիմիր Քեմուրջյանը բազմաբովանդակ գրքեր է նվիրել դպրոցին, իսկ ԱՄՆ-ից ժամանած գիտնական Սքոթ Ռոբերթսը՝ աստղադիտակ:

Ողջույնի խոսքերից հետո Արայիկ Հարությունյանն ու Վահրամ Դումանյանը միջոցառման մասնակիցների հետ շրջել են դպրոցի դասասենյակներում ու լաբորատորիաներում, զրուցել ուսուցիչների և աշակերտներ հետ, ծանոթացել ուսումնական գործընթացին և գործնական պարապմունքների անցկացման հետ կապված խնդիրներին:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում անցկացվում է «STARMUS» 6-րդ փառատոնը, որը կրում է «50 տարի Մարսի վրա» խորագիրը։ Փառատոնը, որը միավորել է աշխարհահռչակ գիտնականներին, տիեզերագնացներին, երաժիշտներին, Նոբելյան մրցանակի դափնեկիրներին, նպատակ ունի ոգեշնչել և կրթել տեխնոլոգիական ոլորտի նոր սերնդին: Այն նվիրված է Մարս մոլորակի վրա խորհրդային «Մարս-3» սարքի վայրէջքի 50-րդ տարեդարձին: Այս միջոցառումն ուղղակիորեն կապված է Ալեքսանդր Քեմուրջյանի հետ, քանի որ «Մարս-3»-ում է գտնվել նրա մարսագնացը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)