ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախադպրոցական կրթության համակարգի զարգացմանը նպաստող միկրոծրագրերի մրցույթ

Սեպտեմբերի 15, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ, «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում սկսել է նախադպրոցական կրթության ծրագրի իրականացումը:

Ծրագրի նպատակը նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածության մեծացումն է: Այն նախատեսում է մրցութային հիմունքներով դրամաշնորհների հատկացում նախադպրոցական միկրոծրագրեր իրականացնող հաստատություններին։ Դրամաշնորհները տրվում են մեկ տարի ժամկետով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունները, որոնք կներկայացնեն համապատասխան միկրոծրագրեր։

Հաստատությունների կողմից ներկայացվող միկրոծրագրերը պետք է նպատակաուղղված լինեն`

  • նախադպրոցական կրթության ծառայությունների որակի բարձրացմանը,
  • նախադպրոցական կրթության համակարգի մատչելիության մեծացմանը,
  • նախադպրոցական կրթության իրականացման նոր` քիչ ծախսատար ծառայությունների ներդրմանը,
  • երեխային տարրական դպրոցին նախապատրաստմանը, նախադպրոցական տարիքի երեխայի կարողությունների և հմտությունների զարգացմանը նպաստելուն,
  • հաստատության աշխատանքների կազմակերպման գործում տեղական ինքնակառավարման մարմինների ու ծնողների մասնակցության բարձրացմանը և այլն։

Նախադպրոցական կրթության նորովի կազմակերպումը և ծրագրերում առաջադրված խնդիրների լուծումը պետք է իրականացվեն համայնքի և ծնողների լայն մասնակցությամբ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2022 թ. սեպտեմբերի 26։

Դիմումի ձևին կարելի է ծանոթանալ այստեղ (հայտ, դիմում, բյուջե, ղեկավար ձեռնարկ)։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն