ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գորիսի պետական համալսարանն իրականացնում է անվճար մասնագիտական դասընթացների շարք:
Ծրագրի մեկնարկից՝ հունիսի 11-ից ի վեր, դասընթացներին մասնակցելու ցանկություն է հայտնել շուրջ 876 երիտասարդ:
Ծրագրի նպատակն է համապատասխան մոդուլների շրջանակում երիտասարդներին ապահովել անհրաժեշտ մասնագիտական ու վերմասնագիտական կարողություններով և հմտություններով՝ աշխատաշուկայում հաջողություններ ունենալու համար, ինչպես նաև աջակցություն տրամադրել մասնագիտական կողմնորոշման հետ կապված: Ծրագիրը ներառում է ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական դասընթացներ, որոնք թույլ են տալիս երիտասարդներին (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) ստանալու որակյալ կրթություն:
Դասընթացներն իրականացնող Գորիսի պետական համալսարանի աշխատանքային թիմն ընթացիկ հարցում է իրականացրել՝ պարզելու ծրագրի ընթացքի, կազմակերպվածության և դասընթացավարների պատրաստվածության մակարդակի մասին մասնակիցների կարծիքները։ Ստացված տվյալներով կարելի է փաստել, որ երիտասարդների համար նման ձևաչափով կազմակերպվող դասընթացները չափազանց արդյունավետ են։ «Թվային դասավանդման հմտություններ» դասընթացի մասնակից Ժենյա Գրիգորյանը, առանձնակի կարևորելով դասընթացի մատուցման ձևը և շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍՆ-ին ու Գորիսի պետական համալսարանին, նշել է, որ այն բավականին հագեցած է եղել, ուսումնառության ընթացքը՝ հաճելի և ուսանելի, իսկ ձեռք բերած գիտելիքները՝ կիրառելի։
Անգլերենի դասընթացավար Մարիամ Գալստյանի խոսքով՝ երիտասարդների ոգևորությունը, ակտիվությունն ու հետաքրքրությունը պահպանվել են դասընթացի ողջ ընթացքում: Նա փաստել է՝ ծրագրի մասնակիցները ցանկություն են հայտնել, որ այն կրի շարունակական բնույթ, քանի որ մասնագիտական կողմնորոշման և աշխատաշուկայում անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման տեսանկյունից էական նշանակություն ունի երիտասարդների համար։
Ծրագրի շրջանակում մինչ այժմ կազմակերպվել են հետևյալ մոդուլների առկա և հեռավար ձևաչափերով դասընթացներ՝ անգլերեն (բազային), մեդիագրագիտություն, ՀՀ աշխատանքային օրենսդրություն, հանրային խոսք, խոսքի մշակույթ, մենեջմենթ (բազային), թվային դասավանդման հմտություններ: Բացի դրանից՝ ստեղծվել են անգլերեն (բազային), մեդիագրագիտություն, մենեջմենթ (բազային), թվային դասավանդման հմտություններ, ադրբեջաներեն (բազային) մոդուլների էլեկտրոնային դասընթացները:
Ընթացքի մեջ են հետևյալ մոդուլները՝ ադրբեջաներեն (բազային), համակարգչային հմտություններ, հաշվապահական հաշվառում սկսնակների համար:
Ծրագրի ավարտը նախատեսվում է 2022 թվականի դեկտեմբերի 10-ին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ