ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պետական աջակցությամբ վիրահայ երիտասարդները ճանաչողական այց են կատարել Հայաստանի պատմամշակութային վայրեր

Սեպտեմբերի 20, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վիրահայ 25 երիտասարդների համար կազմակերպվել է համահայկական ճանաչողական չորսօրյա այց Հայաստանի պատմական, մշակութային և հոգևոր վայրեր:

Միջոցառման նպատակն էր հայկական արժեքների ճանաչողության միջոցով վիրահայ երիտասարդներին Հայաստանն առավել ճանաչելի դարձնելն ու հայապահպանությանն օժանդակելը:

Միջոցառման մասնակիցների ընտրությունը կատարվել է Վիրահայոց թեմի հետ համագործակցությամբ:

Հայաստան այցի շրջանակում վիրահայ երիտասարդները հանդիպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների հետ՝ գործընկերային կապերի հաստատման և հետագա համագործակցության խթանման նպատակով:

Նրանց ընդունել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը. «Նմանօրինակ միջոցառումները լավ հնարավորություն են երիտասարդների համար՝ ճանաչելու արմատները, իրենց պատմական արժեքները, ինչը կխթանի, որ նրանք իրենց բնակության երկրում առավել համախմբված լինեն»:

Երիտասարդներն էլ իրենց հերթին պատմել են Հայաստանում ունեցած իրենց տպավորությունների մասին: Նրանց հատկապես հիացրել է Սևանա լիճը, որը, ըստ նրանց, իրականում ավելի չքնաղ է, քան լուսանկարներով, իսկ չափերով անհամեմատելի է Փարվանա լճի հետ: Երիտասարդներն առանձնակի հիացմունքով են խոսել Մատենադարանի մասին՝ նշելով, որ այս եզակի կառույցը հնարավորինս պետք է ճանաչելի դառնա օտարների շրջանում նաև իրենց ջանքերով: Երիտասարդները վստահություն են հայտնել, որ նաև ընկերների հետ շարունակաբար կայցելեն Հայաստան:

ԿԳՄՍՆ ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ծրագիրը շարունակական է, երիտասարդներն ապագայում ևս հնարավորություն են ունենալու այցելել Հայաստան:

Վիրահայ երիտասարդներին ներկայացվել են նաև երիտասարդության ոլորտում իրականացվող պետական ծրագրերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)