ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փոփոխություններ են կատարվել կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերում

Սեպտեմբերի 22, 2022
Պաշտոնական

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ-ում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերում և լիցենզիայի ձևերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Փաստաթղթի մշակումը պայմանավորված է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված «Լիցենզավորման մասին» և «Կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու հանգամանքով, որոնցով նախադպրոցական ծառայությունները և այլընտրանքային ծրագրերի իրականացումը համարվում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

Նախագծի ընդունման նպատակը նախադպրոցական կրթության բնագավառում գործող կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտի ապահովումն է, դրանց նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմների ներդրումը՝ ապահովելով կրթության որակի բարձրացում և միասնական համակարգի ստեղծում: Այս ամենը կնպաստի այդ ոլորտի նկատմամբ պատաս­խանատվության և առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետության բարձրացմանը:

Մասնավորապես որոշման նախագծով նախատեսվում է, որ կլիցենզավորվեն ՀՀ-ում գործող կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ) և նախադպրոցական ծառայություններ: Լիցենզավորվելով և գործելով լիազոր մարմնի վերահսկողության ներքո՝ կենտրոնները կապահովեն երեխաների առողջության ու անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ և սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն և այլն) և կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, որոնք երեխաներին նախապատրաստում են դպրոցին:

Համաձայն նախագծի՝ գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու համար կազմակերպությունը լիցենզավորող մարմին պետք է ներկայացնի հայտ` նշելով իր՝ նախկինում ստացած լիցենզիայի վավերապայմանները, իսկ իրավաբանական անձինք՝ նաև պետական գրանցման համարը, ինչպես նաև գրավոր հայտարարություն՝ նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին, եթե գործունեության իրականացման լիցենզիա տալու համար օրենքով կամ լիցենզավորման կարգով գործունեության իրականացման վայրի նկատմամբ հատուկ պահանջներ չեն սահմանվել:

Քանի որ օտարերկրյա քաղաքացիների՝ օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն տալու դեպքում նախատեսված են միայն լրացուցիչ պահանջներ, որոնք վերաբերում են միայն դասախոսական կազմին, ուսումնական պլաններին և ծրագրերին, գրադարանային հագեցվածությանը, ապա կարգով սահմանվել է, որ միայն լիցենզավորված մասնագիտությունների դեպքում կարող է ուսումնական հաստատությունը դիմել համապատասխան թույլտվություն ստանալու համար:

Մի շարք պահանջներ՝ կապված ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության (շատ դեպքերում ներկայացվում են արտադրական նշանակությամբ տարածքի նկատմամբ oգտագործման իրավունքի գրանցման վկայականներ), հիմնական մանկավարժական կազմի, բժշկական մասնագիտությունների լիցենզավորման, լիցենզիաների ներդիրների տրամադրման հետ, նույնպես կարևոր են, և կարգերում նախատեսված են համապատասխան փոփոխություններ:

Կրթական ծրագրի իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կամ լիցենզավորվող իրավաբանական անձի կողմից կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներով գործարքներ չիրականացնելու մասին տեղեկանքը կարգերից հանելու հանգամանքը պայմանավորված է լիցենզավորման բնագավառում վարչարարության պարզեցման նպատակով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության հետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)