ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանում կայացած IBA-ի կոնգրեսում Ումար Կրեմլյովը վերահաստատվել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահի պաշտոնում

Սեպտեմբերի 26, 2022
Միջազգային լուրեր Սպորտային լուրեր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 25-ին կայացել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) արտահերթ կոնգրեսը:

Կոնգրեսին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) գործող նախագահ Ումար Կրեմլյովը, տարբեր երկրների բռնցքամարտի ֆեդերացիաների նախագահներ, ներկայացուցիչներ։

Ողջունելով կոնգրեսի անդամներին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ուրախությամբ փաստել է՝ Հայաստանն այս տարի դարձել է բռնցքամարտի համաշխարհային կենտրոններից մեկը. «Մայիսին մենք հյուրընկալել էինք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որը, կարծում եմ, մեր գործընկերները կհիշեն դեռ երկար տարիներ: Այսօր էլ հյուրընկալում ենք Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի կոնգրեսը: Ողջունում եմ կոնգրեսի մասնակիցներին և մաղթում արդյունավետ աշխատանք:

ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին: Եվ, ի վերջո, պետք է խոստովանենք, որ սպորտը նաև խաղաղություն է բերում աշխարհին: Պատահական չէ, որ օլիմպիական խաղերի ժամանակ բազմաթիվ կոչեր են հնչում, հենց այդ օրերին էլ ամբողջ աշխարհում խաղաղություն է հաստատվում: Ես ցանկանում եմ, որ միջազգային մարզական միջոցառումներն այնքան շատ լինեն, որ ամբողջ աշխարհում մշտապես խաղաղություն հաստատվի»:

Օրակարգի առանցքային թեման IBA-ի նախագահի նոր ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցն էր։ Այս տարվա մայիսին Ստամբուլում կայացած կոնգրեսում Ումար Կրեմլյովն առանց մրցակցության ընտրվել էր IBA-ի նախագահ, քանի որ միակ թեկնածուն էր։ Երկրորդ թեկնածուի՝ Նիդեռլանդների բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Բորիս վան դեր Վորստի մասնակցությունը կասեցվել էր քարոզարշավի կանոնները խախտելու համար: Այնուամենայնիվ, հետագայում Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը (CAS) արդարացրել էր Վորստին, որից հետո IBA-ի տնօրենների խորհուրդը որոշել էր անցկացնել ևս մեկ արտահերթ համագումար՝ վերընտրությունների վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Երևանում կայացած կոնգրեսում, սակայն, ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները դեմ են քվեարկել նոր ընտրությունների անցկացմանը, երկրորդ քվեարկություն տեղի չի ունեցել և Ումար Կրեմլյովը վերահաստատվել է IBA-ի նախագահի պաշտոնում՝ 4 տարի ժամկետով։ Քվեարկությանը մասնակցել է 146 ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ, որից 106-ը դեմ են քվեարկել նոր ընտրությունների անցկացմանը, 36-ը՝ կողմ, 4-ը՝ ձեռնպահ:

«Շնորհակալ եմ Հայաստանին այս ջերմ ընդունելության համար: Ուրախ եմ, որ Հայաստանը դարձել է համաշխարհային բռնցքամարտի կենտրոն: Ինձ համար Երևանն իսկական պատմական քաղաք է: Այն այլևս կնշանավորվի նաև իմ՝ այստեղ նախագահի պաշտոնում վերահաստատվելով»,- ասել է Կրեմլյովը միջազգային ասոցիացիայի նախագահի պաշտոնում վերահաստատվելուց հետո։

Ումար Կրեմլյովը նաև ընդգծել է, որ IBA-ն անկախ և ուժեղ կազմակերպություն է. «Բռնցքամարտի աշխարհը պետք է մտածի վաղվա օրվա մասին, որպեսզի պարզ ճակատով նայի այն երեխաների ու մարզիկների աչքերին, որոնք ընտրել են այս մարզաձևը: Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան ջանք ու եռանդ չի խնայելու, որ բռնցքամարտը դառնա աշխարհի ամենամասսայական, ամենապահանջված և մեծ հետաքրքրություն վայելող մարզաձևերից մեկը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ նշել է․ «Մեզ համար մեծ պատիվ է այսպիսի խոշոր, միջազգային կոնգրես անցկացնելը։ Երբ կոնգրեսի մասնակիցները միաբերան ասում են, որ ամեն ինչ հիանալի է կազմակերպված, դա արդեն իսկ հպարտություն է։ Եվրոպայի առաջնությունից հետո մենք ապացուցում ենք, որ կարող ենք անցկացնել ոչ միայն մրցումներ, այլև այսպիսի խոշորամասշտաբ միջոցառումներ։

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա պետք է նշեմ՝ մենք Ումար Կրեմլյովի հետ արդեն իսկ աշխատել ենք։ Եվրոպայի առաջնության անցկացումից հետո ունենք պայմանավորվածություն․ մեզ են վստահելու նաև աշխարհի առաջնության անցկացումը։ Ուրախ եմ այս ընտրության համար։ Վստահ եմ՝ Հայաստանը բռնցքամարտի միջազգային մրցումներ դեռ շատ է ընդունելու, և դրանք անցկացվելու են ամենաբարձր մակարդակով»։

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…