ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վարպետության դասերից մինչև միջազգային հաղթանակներ. «Մեկնարկ» տաղանդի զարգացման ծրագիրը շարունակվում է

Սեպտեմբերի 26, 2022
Մշակութային լուրեր

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի «Վարպետության դասեր արտերկրյա առաջատար մասնագետների հետ» շարքի շրջանակում UCSI երաժշտական համալսարանի դեկան, պրոֆեսոր, դաշնակահար Թին Խուա Փընգը դասեր է անցկացրել մի քանի երաժշտական դպրոցների աշակերտների և Երևանի պետական կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի ամբիոնի ուսանողների հետ։

Թին Խուա Փընգը նշել է, որ հայ պատանի դաշնակահարները շատ տաղանդավոր են, և կոչ է արել նրանց շատ կարդալ, հասկանալ մարդկանց, պատրաստ լինել հաղթահարելու կյանքի դժվարությունները՝ որպես մեծ արվեստագետ կայանալու ճանապարհին։

Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը հյուրին նվիրել է Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունների ժողովածուն:

Պրոֆեսոր Թին Խուա Փընգի հանդիպումներին մասնակից պատանի դաշնակահարները հանդես են եկել «Վարպետության դասերի» ամփոփիչ համերգով։

«Վարպետության դասերի» հաջորդ հանդիպումը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում սեպտեմբերի 26-ին, 27-ին, 29-ին և 30-ին: Դասերը կվարի դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները դասերին զուգահեռ շարունակում են մասնակցել և հաղթանակներ գրանցել միջազգային մրցույթներում: «Մեկնարկ»-ի մասնակից Էլեն Խաչիկյանը մասնակցել է Տոկիոյի միջազգային երիտասարդական երաժշտական մրցույթին և արժանացել առաջին մրցանակին։

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն