ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաստատվել են դպրոցների երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը

Սեպտեմբերի 29, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը:

Օրինակելի ծրագրերը կազմված են «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի» պահանջին համապատասխան:

Ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական ծրագրերը ներառում են երկարօրյա խմբի սովորողների սննդի, հանգստի, դասապատրաստման կազմակերպումը` որպես երկարօրյա կրթական ծրագրի բաղկացուցիչ մաս: Տվյալ օրվա ուսումնական պարապմունքներից հետո սովորողի համար իրականացվում է սննդի կազմակերպում՝ 1-4-րդ դասարաններում՝ մինչև 30 րոպե, իսկ 5-9-րդ դասարաններում՝ մինչև 20 րոպե տևողությամբ: Տվյալ օրվա ուսումնական պարապմունքներից հետո սովորողի համար իրականացվում է հանգստի (այդ թվում՝ զբոսանքի) կազմակերպում՝ 1-4-րդ դասարաններում՝ մինչև 80 րոպե, իսկ 5-9-րդ դասարաններում՝ մինչև 30 րոպե տևողությամբ: Սովորողի համար իրականացվում է նաև դասապատրաստում՝ 1-4-րդ դասարաններում՝ 2 ակադեմիական ժամ, իսկ 5-9-րդ դասարաններում՝ 3 ակադեմիական ժամ:

Հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել հետևյալ ծրագրերը՝

  • Ծնողի նախաձեռնությամբ երկարօրյա խմբում ընդգրկված սովորողների, ինչպես նաև դպրոցի կողմից այդ խմբում ընդգրկված ցածր առաջադիմությամբ սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիր՝ ըստ կրթության աստիճանների (տարրական և միջին դպրոց):
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիր:
  • Սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ սովորողների երկարօրյա ուսուցման կազմակերպման ծրագիր:

Ծնողի նախաձեռնությամբ երկարօրյա խմբում ընդգրկված սովորողների, ինչպես նաև դպրոցի կողմից այդ խմբում ընդգրկված ցածր առաջադիմությամբ սովորողների երկարօրյա ուսուցման ծրագրի նպատակներն են՝ իրականացնել խմբում ընդգրկված բոլոր սովորողների դասապատրաստման գործընթացը և տրամադրել որակյալ մանկավարժամեթոդական ծառայություններ, աջակցել ցածր առաջադիմություն ունեցող սովորողներին ուսումնական նյութի յուրացման գործընթացում, ինչպես նաև նպաստել և աջակցել սովորողների ինքնուրույն սովորելու հմտությունների, ստեղծագործական ունակությունների և ինքնակազմակերպման կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը: Միջին դպրոցում այն նպատակ ունի նաև բարելավել որևէ առարկայի (առարկաների) թեմատիկ գրավոր, բանավոր և գործնական աշխատանքներից 10 միավորային սանդղակով 1-3 միավոր գնահատված սովորողների ուսումնառության արդյունքները:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների երկարօրյա ուսուցման ծրագրի նպատակներն են՝ սովորողներին աջակցել անհատական ուսուցման պլանով սահմանված ուսումնական նյութի յուրացման գործընթացում, տրամադրել մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլանին համապատասխան աջակցության ծառայություններ, դասապատրաստման գործընթացում կիրառել անհատականացված մոտեցումներ, նպաստել սովորողների ներուժի բացահայտմանը և այլն:

Սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ սովորողների երկարօրյա ուսուցման կազմակերպման ծրագրի նպատակներն են՝ սովորողներին մատուցել ուսումնական հաստատության ֆինանսական միջոցների հաշվին լրացուցիչ կրթական ծառայություններ, յուրաքանչյուր սովորողի տրամադրել որակյալ կրթական, ըստ անհրաժեշտության՝ մանկավարժահոգեբանական ծառայություններ, սովորողների մոտ զարգացնել սոցիալական հմտություններ և այլն:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների, ծնողազուրկ սովորողների երկարօրյա ուսուցումն իրականացվում է երկարօրյա խմբում ընդգրկված մյուս սովորողների հետ համատեղ, առարկայական ծրագրերով նախատեսված ուսումնական նյութերի՝ դասապատրաստման միջոցով յուրացման համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)