ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են հայ-մեքսիկական մշակութային համագործակցության հարցեր

Սեպտեմբերի 30, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովին»: Հայաստանյան պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Մեքսիկայի Միացյալ Նահանգների մշակույթի նախարարի տեղակալ Մարինա Նունյեսի հետ:

Հանդիպման ընթացքում գործընկերներն անդրադարձել են մշակույթի ոլորտում համագործակցության խթանման, ինչպես նաև տարբեր ուղղություններով փորձի փոխանակման կարևորությանը: Քննարկվել է մշակութային միջոցառումների իրականացման, երկու երկրների ճանաչողության բարձրացման, մշակութային տուրիզմի զարգացմանն ուղղված հարցեր: Այս համատեքստում կողմերը դիտարկել են նաև համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն