ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աննախադեպ երկխոսություն պատերազմի և խաղաղաության պայմաններում

Հոկտեմբերի 3, 2022
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 27-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի աշակերտական կոնֆերանսը 1 րոպե լռությամբ հարգելով անցած պատերազմում նահատակված հայորդիների սուրբ հիշատակը` սկսեց իր աշխատանքները:

Տնօրեն Սիրանուշ Հարությունյանի ուղերձն` ուղղված օրհասի մեջ գտնվող մեր հայրենիքի աշակերտական բանակին, ընդունվեց ի գիտություն և վերապահվեց նորընտիր կազմին` հայրենիքի պաշտպանության շինության զարգացման համար, հայրենասիրությունը դրսևորել պարտականությունների լիարժեք իրացման միջոցով:

6-9-րդ դասարանների մոտ 250 աշակերտներ միաձայն հաստատեցին համաժողովի որոշման նախագիծը` որպես որոշում, որում նախորդ տարվա աշխատանքը գնահատվեց բավարար:

ԴԱԿ Հ. Մեսրոպյանը ներկայացրեց հետագա անելիքները:

7-րդ «ա» և 7-րդ «բ» դասարանների դասղեկներ Ա. Աղագուլյանն ու Ա. Օհանջանյանն իրենց ելույթում գնահատեցին դպրոցի ԱԽ-ի 20-ամյա լավագույն գործունեությունն ու ճանաչումը, հորդորեցին վերամեկնարկել բոլոր օղակներում դրսևորվելու ուժեղ կամքն ու պատասխանատվությունը:

Վերջում` 7-րդ «ա» դասարանի աշակերտուհի Վալենտինա Գևորգյանը և 8-րդ <<բ>> դասարանի Հրաչյա Փարամազյանն առաջադրեցին իրենց թեկնածություններն առաջիկա ընտրություններում:

Կապանի N 5 հիմնական դպրոց