ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավարայրի ոգին

Մարտի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

«Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն». Եղիշե

Փետրվարի 28-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց կլոր սեղան՝ նվիրված Վարդանանց տոնին: Միջոցառման նպատակն էր խթանել ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը և արժևորել հավատքի դերը ազգապաhպանության գործում:

Ներկայացնելով Հայաստանի ռազմաքաղաքական վիճակը հինգերորդ դարում՝ ուսանողները մեկնաբանեցին 449 թվականին Արտաշատում հրավիրված ժողովը: Հայոց նախարարների և հոգևորականների կերպարները մարմնավորած ուսանողներն ավելի   պատկերավոր դարձրին Վարդան զորավարի և Վասակ Սյունեցու երկխոսությունը, Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսի վճռորոշ դիրքորոշումը և Հազկերտի ուղարկած հրովարտակի մերժումը:

 Խրոխտ հնչեց սպարապետ Վարդան Մամիկոնյանի հորդորը զինակիցներին:  Նրանք մտովի տեղափոխվեցին 451 թվական՝ Ավարայրի դաշտ և ակամայից մասնակցեցին հանուն հավատի ու հայրենիքի մղվող կենաց ու մահու պայքարին:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին ճակատամարտի մասին վերլուծական տեսանյութեր:

Ավարայրի ճակատամարտի դասերը ուսանողներին սերմանեցին հավատարիմ մնալ քաջաց պատգամին. լինել հայրենասեր, ազգասեր, եկեղեցասեր, ամուր պահել հայրենի երկրի սահմանները, ներս չթողնել հազկերտներին և փակ պահել իրենց  հոգու դռները կեղծ բարեպաշտների առաջ:

Դարեր են անցել... այսօր էլ ծնվում են Վարդաններ, ովքեր սահմանին կանգնած՝ անձնվիրաբար պայքարում են վասն հայրենյաց, վասն հավատի, ում համար թանկ և նվիրական սկզբունքներ են Մայր հայրենիքը, քրիստոնյա եկեղեցին և սրբատառ մայրենին:

Հումանիտար մեթոդմիավորում

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)