ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը. հայտնի են մրցանակակիրները

Հոկտեմբերի 3, 2022
Մշակութային լուրեր

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում գրքային եռուզեռ էր. կայացել է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված էր Վահագն Դավթյանի 100-ամյակին:

Փառատոնն այս տարի նշանավորվել է գրական հանդիպումների աշխարհագրության ընդլայնմամբ. մասնակցել են անվանի գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում էին Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը և ուրիշներ։

Գրքի երևանյան 5-րդ փառատոնն ամփոփվել է ավանդույթ դարձած գրական մրցանակաբաշխությամբ: Հայտարարվել էր գրական մրցույթ «Արձակ»,
«Պոեզիա», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում:

Ներկայացված ընդհանուր 165 հայտատուներից հաղթող են ճանաչվել. «Արձակ» անվանակարգում՝ Տիգրան Պասկևիչյանը, «Պոեզիա» անվանակարգում հավասար միավորներով՝ Կարեն Անտաշյանը և Մարինե Պետրոսյանը, «Դրամատուրգիա» անվանակարգում՝ Աննա Դավթյանը, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ Խաչիկ Գրիգորյանը: Հաղթողները նշել են՝ մրցանակը պարտավորեցնող է, և վստահեցրել՝ նոր ոգևորությամբ են շարունակելու ստեղծագործել:

Այս տարի առաջին անգամ սահմանվել էր նաև հատուկ մրցանակ: «Փառատոնի կայացման գործում ունեցած անգնահատելի ավանդի, հայ դասական և ժամանակակից գրականությունը հետևողականորեն թարգմանաբար հանրահռչակելու համար» հատուկ մրցանակի է արժանացել Լիլիթ Մելիքսեթյանը:

Փառատոնի շրջանակում տարաբնույթ միջոցառումներ են տեղի ունեցել նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:

Օտարազգի գրողներին լսելը և նրանց հետ շփումները փառատոնն այս տարի կրկնակի հետաքրքիր են դարձրել. նմանօրինակ կարծիք են հայտնել միջոցառումների այցելուները: Հարևան Իրանից Հայաստան ժամանած Հաննան նշել է, որ հետաքրքրված է հայկական մշակույթով, իսկ Գրքի երևանյան փառատոնը լավ հնարավորություն է անմիջականորեն ճանաչելու գրահրատարակչական ոլորտը Հայաստանում:

Միջոցառումների շարքում, ի թիվս շնորհանդեսների, դասախոսություն-քննարկումների, գրական հանդիպումների, կայացել է նաև հայ ականավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և պետական մրցանակի դափնեկիր Յուրի Երզնկյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարում՝ «Մեծանուն հայեր. Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակ» թեմայով:

Նշենք, որ փառատոնը կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, կազմակերպիչն այս տարի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն էր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)